• Latest news

Նշվել են լավ հանգստի կանոնները

4 հուլիսի, 2022  10:27

Հանգստանալ պետք է հոգնություն զգալուց առաջ՝ փոխելով սովորական կենսական ռիթմն ու գործունեությունը, URA.RU-ի հետ զրույցում ասել է հոգեբան Ելենա Պերմինովան։

«Տարօրինակ է հնչում, բայց հանգստանալ պետք է՝ նախքան հոգնածություն զգալը։ Դա պետք է անել հոգնություն, այլ ոչ թե հոգնածություն զգալուց առաջ։ Մենք պետք է սովորենք դրան, որովհետեւ մեր օրերում բոլորը կարծում են, որ որքան արագ ես վազում, այնքան ավելի լավ։ Հենց զգում ես, որ աչքերդ հոգնել են մոնիտորից, պետք է այնպես անես, որ նրանք հանգստանան։ Ուզում ես քնել՝ քնիր, ոչ թե «սերիալի էլի մի սերիա նայիր»,- ասել է Ելենա Պերմինովան։

Հոգեբանը նաեւ նշել է հանգստի տեսակի կարեւորությունը։ «Այստեղ ամենադժվարը իմանալն է, թե որ հանգիստն է հենց ձեզ համար, որը ձեզ ռեսուրս կպարգեւի։ Կատարյալ հանգիստն այն է, որը համատեղում է ֆիզիկականը, հուզականը եւ մտավորը։ Եվ որ գլխավորն է՝ այն պետք է մշտական լինի»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ լավ հանգստի համար պետք են ոչ միայն գործունեության, այլեւ կյանքի տեմպի փոփոխություններ։ Այսինքն, եթե աշխատում եք առանց գործնական «հեւքի» եւ վազքի, ապա հանգիստը պետք է լինի առավելագույն չափով տարատեսակ եւ ակտիվ։ «Եթե աշխատանքը մտավոր է, ապա հանգստի ժամանակ ավելի լավ է, որ մարմինն աշխատի, իսկ գլուխը թուլանա»,- ավելացրել է URA.RU-ի զրուցակցուհին։  Նա ընդգծել է, որ եթե մարդն իրեն առույգ չի զգում հանգստից հետո, ապա, ամենայն հավանականությամբ, քիչ է հետեւել վերը նշված խորհրդին՝ քիչ կամ հազվադեպ է աշխատեցրել մարմինն ու «թուլացրել» գլուխը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել