• Latest news

Ո՞րն է ուղեղի երիտասարդությունը խթանող ամենալավ ըմպելիքը

4 հուլիսի, 2022  11:39

Միանգամայն հասկանալի է, թե ինչու ոմանք, ովքեր չափից շատ են կախված մեկ գավաթ սուրճից, կարող են ցանկանալ հրաժարվել դրանից, քանի որ, գուցե, չափից շատ են զգում դրա պահանջը, բայց գոյություն ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կունենաք, եթե մշտապես սուրճի խելամիտ քանակություն օգտագործեք։

Սուրճ խմելու սովորությունը կարող է օգնել բորբոքման դեպքում, այն կարող է նույնիսկ երկարացնել ձեր կյանքի տեւողությունը։ Բացի այդ, դուք հաստատ գիտեք այն մասին, որ սուրճը կարող է խթան հանդիսանալ ինչպես ձեր ուղեղի, այնպես էլ մարմնի համար՝ խթանելով առույգությունն ու էներգիայի մակարդակը։ Միեւնույն ժամանակ, ինչպես պարզվել է, սուրճը կարող է երիտասարդ պահել ձեր ուղեղը։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nutritional Neuroscience ամսագրում,  տեղեկությունը հավաքվել է 2011-2014թթ. իրականացված առողջության եւ սննդի ազգային հետազոտման ընթացքում։ Տվյալները նվիրված էին 827 մասնակցի (60 եւ բարձր տարիքի) համար կոֆեինի եւ կոգնիտիվ ֆունկցիաների միջեւ փոխադարձ կապի ուսումնասիրմանը։ Արդյունքները ցույց են տվել, որ կոֆեինն օգնում է կանխել ժամանակի ընթացքում կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը։

Երբ խոսքը վերաբերում է ուղեղի համար սուրճի օգտակարությանը, կոֆեինից բացի պետք է նշել այդ ըմպելիքի մեջ բազմաթիվ պոլիֆենոլների եւ հակաօքսիդանտների առկայության մասին, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ եւ, հավանաբար, դեր են խաղում մտավոր խախտումների հավանականությունը նվազեցնելու գործում, նշել են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է