• Latest news

Ո՞ր սննդակարգն է օգնում թեթեւացնել ձգձգված կորոնավիրուսի ախտանշանները

4 հուլիսի, 2022  12:24

COVID-19-ի երկարատեւ ընթացք ունեցող շատ պացիենտներ տեղեկացրել են, որ նախնական վարակից ապաքինվելուց հետո որոշ ժամանակ հոգնածություն, հեւոց են զգում, «գլխում մշուշի» զգացողություն են ունենում։ Չնայած դրանց դեմ դեղամիջոցներ չկան, սակայն կան այդ ախտանշանները թեթեւացնելու միջոցներ։

Food Marble ընկերության հետազոտող, բժիշկ Քլեր Շորթը Express-ին ասել է, թե ինչ սննդամթերքներ կարող են օգնել կորոնավիրուսի երկարատեւ ընթացքից տառապող պացիենտներին։

«Ամենից լավ է խուսափել մշակված սննդամթերքներից եւ կենտրոնանալ որքան հնարավոր է շատ ամբողջական մթերքների օգտագործման վրա։ Կան որոշ հետազոտություններ, որոնք հաստատում են միջերկրածովյան սննդակարգի օգտակարությունը, որի սննդաբաժնում մշակված մթերքներ չկան... Սակայն ձեր օրգանիզմին եւ աղիներին անհրաժեշտ է հավասարակշռված եւ տարատեսակ սնունդ՝ մակրո- եւ միկրոտարրերի համադրությամբ»,- նշել է մասնագետը։

Բժիշկ Շորթը խորհուրդ է տվել սննդաբաժնում ներառել մրգեր եւ բանջարեղեններ, ընկույզներ եւ սերմեր, լոբազգիներ, ինչպես նաեւ ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքներ։

Մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել նաեւ.

կարմիր միս եւ թռչնամիս, որոնք օրգանիզմն ապահովում են ցինկով, երկաթով, սելենով եւ В խմբի վիտամիններով,

ծովամթերքներ՝ սելենի, երկաթի, ցինկի եւ կալցիումի համար,

տերեւավոր բանջարեղեններ (օրինակ՝ կաղամբ եւ սպանախ), որոնք հարուստ են երկաթով, ֆոլատով, А եւ В6 վիտամիններով,

կաթնամթերքներ՝ А եւ В12 վիտամինների համար,

Յուղոտ ձուկ, որն օրգանիզմը կապահովի սելենով, В6, В12 եւ А վիտամիններով,

Ընկույզներ եւ սերմեր՝ Е վիտամինի, երկաթի եւ պղնձի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել