• Latest news

Ի՞նչ լուրջ հիվանդությունից է բուժում բանանը

4 հուլիսի, 2022  19:38

Թե ինչ ենք մենք ուտում եւ խմում՝ դրանից կարող է կախված լինել մեր արյան ճնշման կարգավորումը, քանի որ որոշ մթերքներ եւ ըմպելիքներ կարող են ավելի մեծ վնաս հասցնել, քան մյուսները։ Եթե խոսելու լինենք մրգերի մասին, ապա պետք է համոզվել, որ կընտրեք դրանցից ամենալավը։ Դրանց թվին են պատկանում առավել քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր պարունակող մրգերը։ Սննդաբան Բրիթանի Դանի կարծիքով՝ արյան ճնշումն իջեցնող ամենալավ միրգը բանանն է, գրել է Eat This, Not That!-ը։

Կան մի քանի պատճառներ, որոնց դեպքում բանանը զարկերակային ճնշման իջեցման լավագույն միջոցն է։ Նախ՝ բանանը հարուստ է կալիումով։ Դանի խոսքով՝ կալիումը նվազեցնում է օրգանիզմի վրա նատրիումի ազդեցությունը։ Նա նաեւ հավաստիացրել է, որ դրա շնորհիվ կալիումով հարուստ մթերքները, ինչպիսին բանանն է, կարող են օգնել իջեցնելու արյան ճնշումը։

Եթե ձեր օրգանիզմում կալիումն առողջ մակարդակի է, դա շատ օգտակար է սրտի առողջության եւ առհասարակ զարկերակային ճնշման համար։ Դա օգնում է իջեցնել կաթվածների եւ սրտային հիվանդությունների հավանականությունը։ Եթե ոչ մեծ բանան ուտեք, կարելի է ստանալ մոտ 422 միլիգրամ կալիում, ինչը կազմում է խորհուրդ տրվող սպառման նորմի մոտ 9 տոկոսը։

Այդ դեղին մրգերը նաեւ հիանալի օգնում են օրգանիզմում հեղուկների եւ էլեկտրալիտների հավասարակշռությունը պահելու համար։

Բանանը պարունակում է կալիումի եւ մագնիումի օրական պահանջի 10 տոկոսը, որոնք էլեկտրալիտներ ձեւավորող կարեւորագույն հանքային նյութեր են։ Բավական քանակությամբ էլեկտրալիտների սպառումը ջուրը եւ էներգիան օրգանիզմում փոխանցում են մկաններին, ոչ թե արյանը։ Դա շատ օգտակար է մարզումներից հետո, քանի որ թույլ է տալիս խուսափել մկանային դողից եւ ավելի քիչ հոգնածություն զգալ։

Սննդաբանը խորհուրդ է տվել հետեւել, որպեսզի օրգանիզմում հանքային այս կամ այն նյութը չափից ավելի շատ կամ չափից ավելի քիչ չլինի։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է