• Latest news

Ինչպե՞ս ցնցուղ ընդունել շոգ եղանակին

5 հուլիսի, 2022  09:44

Մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան խորհուրդներ է տվել շոգին ցնցուղ ընդունելու մասին։

Ցնցուղ ընդունելն առաջին հերթին անհրաժեշտ է կեղտը հեռացնելու համար, այլ դեպքերում մեր մաշկը կարողանում է բնական ճանապարհով ինքնամաքրվել՝ պիլինգ անելով, գրում է Спорт-Экспресс-ը։

Մասնագետը կարծում է, որ շոգին ցնցուղ ընդունելն անհրաժեշտ է, երբ իսկապես քրտնած ես, մաշկի վրա կպչունության զգացողություն կա, կա նաեւ քրտինքի ուժեղ հոտ։

Մաշկաբանը նաեւ խորհուրդ է տալիս լոգանք ընդունելիս հրաժարվել սառը ջրից։  Սառը ցնցուղը  ջերմաստիճանի հակադրության պատճառով  սպառնում է կոկորդի ցավով, թոքաբորբով կամ բրոնխիտով, դուք նաեւ վտանգում եք սիրտն ու նյարդային համակարգը։

Եթե ​​առավոտյան տնից դուրս գալուց առաջ ցնցուղ եք ընդունում, ապա ավելի լավ է լվացվեք տաք ջրի տակ, բայց ոչ՝ այրող։ Նման ցնցուղից հետո ձեր քրտնարտադրությունը կդանդաղի, քանի որ մաշկը տաքանալու է, իսկ մաշկի եւ դրսի օդի ջերմաստիճանի տարբերությունը կտրուկ չի լինի։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել