• Latest news

ԱՄՆ մեծահասակ բնակչության միայն 7 տոկոսն ունի լավ կարդիոմետաբոլիկ առողջություն. հետազոտություն

5 հուլիսի, 2022  12:31

ԱՄՆ մեծահասակ բնակչության միայն 7 տոկոսն ունի կարդոմետաբոլիկ լավ առողջություն, ինչը ճգնաժամ է առողջապահության ոլորտում եւ պահանջում է շտապ միջոցների ձեռնարկում։ Այս մասին է վկայում հետազոտությունը, որն անցկացրել են Թաֆտսի համալսարանին կից Սնվելու գիտության եւ քաղաքականության Ֆրիդմանի դպրոցի մասնագետների խումբը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում։

Հետազոտողները գնահատել են ամերիկացիներին ըստ առողջության հինգ բաղադրիչի՝ զարկերակային ճնշման, արյան մեջ շաքարի, խոլեստերինի մակարդակի, ավելորդ քաշի եւ ճարպակալման, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների առկայության կամ բացակայության։ Նրանք հայտնաբերել են, որ ԱՄՆ մեծահասակ բնակիչների միայն 6,8 տոկոսն է 2017-2018թթ. վիճակով ունեցել բոլոր հինգ բաղադրիչների օպտիմալ մակարդակներ։

«Այս թվերն ապշեցնում են։ Խիստ խնդրահարույց է, որ Միացյալ Նահանգներում՝ աշխարհի ամենահարուստ պետություններից մեկում, 15 մեծահասակից ընդամենը 1-ն ունի օպտիմալ կարդիոմետաբոլիկ առողջություն,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Ֆրիդմանի դպրոցի դոկտորանտ Մեգան Օ'Հիրնը։- Մենք պետք է լրիվ վերանայենք առողջապահության մեր համակարգը, սնվելու համակարգն ու շրջակա միջավայրը, որովհետեւ սա ճգնաժամ է բոլորի, այլ ոչ թե բնակչության մի մասի համար»։

Հետազոտությունում ուսումնասիրվել է 20 եւ բարձր տարիքի մոտ 55 000 մարդ 1999-2018թթ. ընթացքում։ Հետազոտական խումբը կենտրոնացել է կարդիոմետաբոլիկ հիվանդության ու դրա բաղադրիչների օպտիմալ, միջանկյալ եւ վատ մակարդակների եւ չի հենվել զուտ հիվանդությունների առկայության կամ բացակայության վրա։

Հետազոտողները նաեւ բացահայտել են առողջական վիճակի  զգալի տարբերություններ տարբեր սեռերի, տարիքի, ցեղերի եւ էթնիկական պատկանելության, ինչպես նաեւ կրթության մակարդակ ունեցող մարդկանց միջեւ։ Օրինակ, կրթության ցածր մակարդակ ունեցող մեծահասակների կարդիոմետաբոլիկ օպտիմալ առողջությունը կրկնակի վատ էր, քան կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց պարագայում, իսկ մեքսիկական ծագում ունեցող ամերիկացիների այդ ցուցանիշը մեկ երրորդով ավելի ցածր էր, քան ոչ իսպանալեզու սպիտակամորթ մեծահասակներինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել