• Latest news

Օրգանիզմում ի՞նչ խախտումների մասին կարող է ահազանգել չափից շատ քրտնելը

5 հուլիսի, 2022  15:36

Քրտնելը բնորոշ է յուրաքանչյուր մարդու։ Բայց միշտ չէ, որ այն այդքան անվնաս է, ինչպես թվում է։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։

«Եթե  փողոցում շոգ է, կամ դուք զբաղվում եք ֆիզիկական վարժություններով, ակտիվ ֆիզիկական աշխատանքով, ապա ուժեղ քրտնարտադրությունը օրգանիզմի նորմալ ֆիզիոլոգիական արձագանքն է, որն այդ կերպ պատասխանում է ջերմափոխանակմանը, որպեսզի չափից ավելի շատ չտաքանաք»,- նշել է մասնագետը։

Բայց եթե ոչ մի ծանրաբեռնվածություն չկա եւ մարդը քրտնում է սովորական պայմաններում, դա կարող է ահազանգել էնդոկրին համակարգի խախտումների մասին։ Օրինակ, վահանաձեւ գեղձի հիվանդությունների, կանանց պարագայում՝ էստրադիոլ սեռական հորմոնի արտադրման խախտման ժամանակ։

Մասնագետի խոսքով, եթե առատ քրտնարտադրությունն ուղեկցվում է ուժեղ հոտով, ապա դա կարող է լինել դիհիդրոտեստոստերոն հորմոնի խախտման նշան։

«Ինչ-որ մեկին դա կարող է տղամարդկայնության նշան թվալ, բայց էնդոկրինոլոգը կամ ուրոլոգը դա կհամարի առիթ՝ ստուգելու, թե արդյոք ամեն բան լավ է գեղձերի հետ կապված, որոնք առավելագույն չափով են խոցելի դիհիդրոտեստոստերոնի ներգործության հանդեպ։ Օրինակ, եթե անգամ ցնցուղ ընդունելուց եւ նոր լվացված հագուստ կրելուց հետո է տղամարդկանց մոտ ուժեղ քրտնահոտ զգացվում, ապա պետք է դիմել էնդոկրինոլոգի։ Հորմոնալ խախտումն ուղեկցվում է նաեւ մազաթափությամբ, մաշկի ճարպոտությամբ, բշտիկացան հիվանդությամբ։ Եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, դա կարող է հանգեցնել շագանակագեղձի հյուսվածքների սերտաճման»,- նախազգուշացրել է բժիշկ Պավլովան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ