• Latest news

Հինգ վայր, որտեղ ամենահեշտն է կորոնավիրուսով վարակվել

5 հուլիսի, 2022  23:26

«Օմիկրոն» շտամի BA.4 եւ BA.5 ենթատեսակները ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի հերթական աճի պատճառ են դարձել, զգուշացնում են վիրուսի փորձագետները: Այս կապակցությամբ մասնագետները նշել են հինգ վայր, որոնցից պետք է խուսափել վարակից պաշտպանվելու համար, գրում է Eat This, Not That!-ը։

COVID-19-ով վարակվելու առումով ամենավտանգավոր վայրերի ցանկը գլխավորել են բանտերը, որտեղ սոցիալական հեռավորության դժվարության պատճառով վարակվելու վտանգը մեծանում է։

Փակ մարզադահլիճները, հատկապես այն տարածքները, որտեղ մարդիկ մարզվում են միմյանց կողքին, կարող են վարակվելու բարձր ռիսկի վայրեր լինել, զգուշացնում են մասնագետները, ովքեր նշում են, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդուց սովորականից շատ ավելի օդ է դուրս գալիս, քան սովորաբար։

Գերտարածման վայրերի ցանկում են հայտնվել նաեւ կինոն ու թատրոնները։ Ընդ որում, մասնագետները խորհուրդ են տալիս նման վայրեր այցելելու դեպքում լիարժեք պատվաստված եւ դիմակով լինել։

Մասնագետները զգուշացնում են, որ ծերանոցները դեռեւս համավարակի սկզբից COVID-19-ով վարակվելու բարձր ռիսկի վայր են եղել։

Փորձագետները նշում են, որ ռեստորաններն ու բարերը շարունակում են COVID-ով վարակման բարձր ռիսկի վայրեր մնալ։ Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ մարդկանց միջեւ շփումը տեղի է ունենում բավականին մոտ հեռավորության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել