• Latest news

Գիտնականներն առաջարկել են նոր խորհուրդներ սննդակարգի եւ դեմենցիայի փոխադարձ կապի հետագա հետազոտությունների բարելավման համար

6 հուլիսի, 2022  11:32

Ինտերնետում սննդակարգի վերաբերյալ խորհուրդների պակաս չկա նրանց համար, ովքեր փնտրում են ուղեղի աշխատանքը բարելավող մթերքներ։ Բայց կլինիկական հետազոտությունները, որոնք փորձում են կոնկրետ սննդամթերքները կապել կոգնիտիվ ֆունկցիաների հետ, համոզիչ ապացույցներ չեն հայտնաբերել։

Հասկանալու համար համաճարակաբանական հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների միջեւ առկա այս անհամապատասխանությունը՝ գիտնականների խումբը երկու տարի ուսումնասիրել է  գրականություն սնվելու եւ դեմենցիայի հավանականության մասին։ Նրանց ուսումնասիրությունը, որը հրապարակվել է The Lancet Healthy Longevity ամսագրում, պարզել է գոյություն ունեցող հետազոտությունների հիմնական թերությունները, որոնք ազդել են այն բանի վրա, թե ինչպես է սնվելը ներգործում ուղեղի վրա, եւ առաջարկել է մի շարք խորհուրդներ ապագա հետազոտությունների բարելավման համար։

Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, օրինակ, կապը յուղոտ ծովամթերքներ (սաղմոն) ուտող մարդկանց եւ թուլամտության հավանականության թուլացման միջեւ։ Բայց դժվար է առանձնացնել սնվելու մասին տեղեկությունն այլ գործոններից, որոնք նույնպես կարող են դեր խաղալ, օրինակ՝ մարդու ապրելու վայրը, առողջ կենսակերպը կամ պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունը։

Հետազոտողները նշել են, որ ոչ թե կոգնիտիվ թեստերի (որոնք առավել հաճախ են օգտագործվում միջամտության հաջողության ուսումնասիրման համար), այլ կենսամարկերների օգտագործումը կարող է հանգեցնել ավելի նշանակալի արդյունքների, որոնք կարող են ավելի լավ կլինիկական արդյունքներ ապահովել։ Այդ տեխնոլոգիաները (օրինակ՝ ուղեղի վիզուալացումը) կարող են չափազանց արդյունավետ լինել ժամանակի ընթացքում ուղեղի փոփոխություններին հետեւելու համար։

Հետազոտողները խորհուրդ են տվել մշակել ոչ մեծ անհատականացված հետազոտություններ, որոնք հաշվի կառնեն մասնակիցների գենետիկ ռիսկը, նրանց սնվելու որակը, նրանց միկրոբիոմի վերլուծությունը եւ ուղեղի ֆունկցիան արտացոլող կենսամարկերների օգտագործումը։

Մյուս մոտեցումը  ենթադրում է խոշոր էլեկտրոնային բժշկական փորձարկումների մշակում՝ բջջային հեռախոսների կամ պլանշետների օգտագործմամբ՝ տվյալներ հավաքելու համար, որոնք դեմենցիայի ենթակա մարդկանց կողմնորոշում ունեն։

Գիտնականները նշել են նաեւ, որ հետազոտություններում անհրաժեշտ է հաշվի առնել բնակչության անբավարար ներկայացված խմբերի դիետիկ նախընտրությունները, որոնց մի մասը անհամամասնորեն մեծ չափով է տուժում դեմենցիայից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ