• Latest news

Բոլոր կանանց գրեթե մեկ երրորդը զարգացող երկրներում արդեն մայրանում է դեռահաս տարիքում. հետազոտություն

6 հուլիսի, 2022  14:42

Զարգացող երկրներում բոլոր կանանց գրեթե մեկ երրորդը արդեն մայրանում է դեռահաս՝ 19 եւ ավելի երիտասարդ տարիքում, եւ առաջին ծննդաբերությունների գրեթե կեսը բաժին է ընկնում 17 եւ ավելի ցածր տարիքի աղջիկներին։ Այս մասին վկայում է ՄԱԿ-ի սեռական եւ վերարտադրողական առողջության գործակալության (UNFPA) հրապարակած հետազոտությունը։

Չնայած ծնելիության ընդհանուր մակարդակն ամբողջ աշխարհում նվազել է, UNFPA-ի զեկույցում ցույց է տրվել, որ 2015-2019թթ. դեռահաս տարիքում ծննդաբերած կանայք 40 տարեկանին հասնելուն մոտ արդեն ունեցել են 5 ծնունդ։

Առաջին երեխայի ծնվելուց հետո կրկնվող ծննդաբերությունները դեռահաս տարիքում սովորական երեւույթ են դեռահաս մայրերի համար։ 14 եւ ավելի ցածր տարիքում առաջին երեխան ծննդաբերած աղջիկների մոտ երեք քառորդը երկրորդ երեխային ունենում է դեռահաս տարիքում, իսկ երկու երեխա ծննդաբերածների 40 տոկոսը երրորդին ունենում է մինչեւ դեռահաս տարիքից դուրս գալը։

Ծննդաբերությունից հետո բարդությունները դեռահաս աղջիկների մահվան եւ վնասվելու հիմնական պատճառն են, բայց դեռահաս մոր կարգավիճակը կարող է նաեւ հանգեցնել նրանց իրավունքների այլ կոպիտ խախտումների ու լուրջ սոցիալական հետեւանքների, ներառյալ մանկական ամուսնությունները, սեռական զուգընկերոջ բռնությունները եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Ամենամեծ ռիսկի ենթարկվում են ամենաերիտասարդ մայրերը։

Ողջ աշխարհում նկատվում են մանուկ եւ դեռահաս տարիքում մայրանալու մակարդակի նվազման հուսադրող միտումներ։ Բայց նվազման տեմպերը տագնապալիորեն դանդաղ են, հաճախ ընդամենը երեք տոկոս մեկ տասնամյակում։

Զեկույցում նաեւ խորհուրդներ են ներկայացվել այն անձանց, որոնք պատասխանատու են աղջիկներին համալիր սեռական կրթություն ապահովելու, դաստիարակության, սոցիալական աջակցության եւ որակյալ բուժսպասարկման, ըտանիքներին տնտեսական աջակցության ցուցաբերման գծով քաղաքականության մշակման համար։ Այս ամենը պետք է արվի աջակցող քաղաքականության եւ օրենսդրության շրջանակում, որը նկատի կունենա դեռահասների  իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ պահանջմունքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել