• Latest news

Ի՞նչն է բժիշկների ուժերի սպառման եւ ինքնասպանության պատճառ դառնում

6 հուլիսի, 2022  17:21

Ըստ նոր հետազոտության, որը հրապարակվել է Suicide and Life-Threatening Behavior ամսագրում, բժիշկների ուժերի սպառումն ու ինքնասպանությունը լուրջ խնդիր են դառնում:

«Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում մեր բուժաշխատողների ֆիզիկական առողջությանը, սակայն վատ առողջությունը կարող է հանգեցնել աշխատավայրում առաջադրանքների կատարման դժվարության, ինչը հետագայում հանգեցնում է աշխատանքի վայրում սթրեսի եւ հոգեկան առողջության խնդիրների»,- ասում է հետազոտության հեղինակ, UC San Diego Health-ի հոգեբույժ Քրիստեն Կիմը:

Հետազոտության համաձայն՝ մոտավորապես յուրաքանչյուր 15-րդ բժիշկը ինքնասպանության մտքեր ունի։ Հետազոտությունը ուսումնասիրել է 2003-2018 թվականներին ամբողջ երկրում բժիշկների 200 ինքնասպանությունների հետաքննության մասին տեղեկությունները:

Հետազոտողները զեկույցներում առանձնացրել են վեց թեմաներ՝ առողջության վատթարացման պատճառով աշխատելու անկարողություն, հոգեմետ նյութերի օգտագործում, որոնք սպառնալիքի տակ են դնում աշխատանքը, հարաբերություններում աշխատանքի վրա ազդող կոնֆլիկտներ, հոգեկան առողջության եւ աշխատանքի հետ կապված խնդիրների փոխազդեցություն, իրավաբանական խնդիրներ եւ ֆինանսական սթրես:

Կարճաժամկետ կտրվածքով, նշվում է հետազոտության մեջ, բժիշկներին անհրաժեշտ է ավելի լայն հասանելիություն առաջնային օգնության ծառայություններին, ինչպես նաեւ աշխատանքի գրաֆիկի եւ գաղտնիության հարցերի հետ կապված օգնություն:

Երկարաժամկետ հեռանկարում ավելի լայն փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատավայրում սթրեսի եւ բժիշկների վատ ինքնասպասարկման խնդիրների հետ կապված:

«Բժշկության լռելյայն մշակույթը խրախուսում է անձնազոհությունը, հետաձգված կարիքները եւ ուշացած խրախուսումները: Մենք միշտ ցանկանում ենք առաջին տեղում դնել մեր պացիենտներին, բայց բժիշկները չեն կարող օպտիմալ կերպով բուժել, եթե իրենք առաջին տեղում չլինեն»,- նշում են գիտնականները:

Հեղինակները հավելել են, որ առողջապահական համակարգերը եւ բժշկական դպրոցները պետք է ավելի շատ կրթություն տրամադրեն անձնական ֆինանսների եւ իրավաբանական աջակցության ոլորտում: Նրանց խոսքով՝ կարեւոր է նաեւ, բժիշկների շրջանում անվտանգության եւ համայնքային զգացում դաստիարակելը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։