• Latest news

Անվանվել է տարեցների առողջության համար արտաքին գործոնների ամենավտանգավոր համակցությունը

6 հուլիսի, 2022  22:46

Սմոգի հետ զուգակցված ջերմությունը կարող է մահացու համակցություն լինել, հատկապես տարեցների համար, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում:

Ցավոք, ինչպես տաք ջերմաստիճանը, այնպես էլ օդի աղտոտվածությունը հանգեցնում են ավելի շատ մահերի։ 

«Մենք գնալով բախվում ենք անտառային հրդեհների հետ, որոնք աղտոտում են, իսկ անտառային հրդեհները տեղի են ունենում շոգ օրերին: Սա նշանակում է, որ ապագայում ավելի շատ նման դեպքեր կլինեն», - ասում է առաջատար հետազոտող Մոստաֆիջուր Ռահմանը։ 

Չափազանց շոգ օրերը 6 տոկոսով ավելացնում են մահվան վտանգը։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող օրերին մահացության ռիսկն ավելանում է 5 տոկոսով։  Այնուամենայնիվ, շատ շոգ եւ խիստ աղտոտված օրերին այդ ռիսկը բարձրանում է 21 տոկոսով, ասել է Ռահմանը:

Բարձր ջերմաստիճանի եւ օդի աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում ամենաշատը տուժում են  75 տարեկանից բարձր մարդիկ։ Հետազոտության ընթացքում նրանց մահվան վտանգը աճել է 36 տոկոսով, մինչդեռ 75 տարեկան եւ ավելի երիտասարդների դեպքում՝ 8,5 տոկոսով։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել