• Latest news

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն գործում է նեֆրոլոգիական ծառայություն, այդ թվում՝ պետպատվերի շրջանակներում

6 հուլիսի, 2022  18:16

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) արդեն գործում է նեֆրոլոգիական ծառայություն, այդ թվում՝ պետպատվերի շրջանակներում։  ՈՒԱԿ-ի նեֆրոլոգիական ծառայությունից կարող են օգտվել ոչ միայն ուռուցքային հիվանդները, այլ ցանկացած երիկամային ախտաբանությամբ հիվանդներ։ Գործում է ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվեր՝ օրենքով սահմանված բոլոր դեպքերի համար։

 Երիկամների ախտահարումները ուռուցքային հիվանդության և հակաուռուցքային բուժման կողմնակի հետևանքներից են, որոնցից խուսափելու համար պահանջվում է երիկամաբանի (նեֆրոլոգի) խորհրդատվություն և հսկողություն։

ՈՒԱԿ-ի երիկամաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դասախոս Մանյա Տիրացույան-Քարամյանի խոսքով՝ քաղցկեղի ժամանակ երիկամների ախտահարման պատճառ կարող է լինել ինչպես բուն առաջնային ուռուցքը (տեղակայումից կախված), այնպես էլ հակաուռուցքային թերապիան՝ որոշ քիմիական դեղամիջոցների, ցավազրկողների կամ ճառագայթային բուժման կիրառման հետևանքով։

Այդ բարդություններից խուսափելու համար արյան բիոքիմիական և մեզի ընդհանուր անալիզներում փոքր-ինչ շեղումների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել երիկամաբանի հետ։ Ըստ բժշկի` առավել ուշադիր պետք է լինեն այն պացիենտները, որոնք ունեն երիկամների խրոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սիրտանոթային և լյարդային անբավարարություն։ Ճիշտ ժամանակին ախտորոշելու դեպքում համապատասխան թերապիայի շնորհիվ հնարավոր է խուսափել այնպիսի ծանր բարդություններից, ինչպիսին է երիկամային սուր և խրոնիկ անբավարարությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ