• Latest news

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել ծնելիության վրա

7 հուլիսի, 2022  15:34

COVID-19-ի հետեւանքով ֆինանսատնտեսական տեսակետից ամերիկացիների կյանքի վատթարացումը տարածվել է նաեւ ծնելիության վրա՝ ժամանակավորապես նվազեցնելով երիտասարդության հղիանալու շահագրգռվածությունը, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների խումբը նկարագրել է 2020թ. հիվանդացածների թվի աճը՝ հղիության ցանկության «զգալի կարճաժամկետ կրճատման» միտման հետ կապված, մինչդեռ 2019թ. հղիանալու ցանկությունը մեծ էր, հատկապես վերարտադրողական տարիքի մարդկանց շրջանում։

Հետազոտողները հայտարարել են, որ փորձել են պարզել COVID-19-ի ազդեցությունն այն բանի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ի բնակչությունը խուսափել հղիությունից, որպեսզի ճիշտ հասկանան փոփոխությունները հղիության, ծնելիության եւ ծննդաբերությունների միջեւ միջակայքերի, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումների մակարդակների հարցում։

Նրանց խոսքով՝ քանի որ այնպիսի կործանարար իրադարձություններ, ինչպիսին համավարակն էր, կարող են ուժեղացնել հղիությունը կանխելու կամ հետաձգելու ցանկությունը, «հակաբեղմնավորման եւ հղիության արհեստական ընդհատման «ընդլայնված մոդելները, ինչպիսին են դեղատների հասանելիությունը, հեռուստաբժշկությունը եւ փոստով պատվերը, կարեւոր կլինեն վերարտադրողական ինքնուրույնության համար այն դեպքում, երբ բուժսպասարկումը, հնարավոր է, խափանումներ ունենա»։

Այսօրվա դրությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների կեսը շատ հետաքրքրված չէ հղիությամբ կամ ցանկանում է հետաձգել այն համավարակի ժամանակ՝ առողջությանն սպառնացող վտանգի, ֆինանսական խնդիրների, եկամուտը կորցնելու եւ ապագայի հանդեպ անվստահության զգացման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է