• Latest news

Ինչի՞ կարող է հանգեցնել վիտամին D-ի գերդոզավորումը

7 հուլիսի, 2022  18:35

Վիտամին D-ի հավելումը խորհուրդ է տրվում ցուրտ ամիսներին, հատկապես հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, ամբողջ տարի հավելումներ օգտագործելն ավելորդ չէ, եթե դրանք թունավորության չեն հանգեցնում, գրում է «МедикФорум»-ը:

Ընտանեկան բժիշկ Տատյանա Զախարովան նկարագրել մի դեպք, երբ վիտամին D-ի հավելումներ ընդունող տղամարդը սկսել է սրտխառնոց ունենալ։ Միջին տարիքի տղամարդու մոտ կրծքավանդակի ցավեր են առաջացել, ոտքերի ջղաձգումներ, ականջներում զնգոց, չորություն բերանում, անընդհատ ծարավ եւ քաշի կորուստ։

«Սկզբում իր բժշկին դիմելուց հետո տղամարդը շուտով ուղարկվեց հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզեցին, որ նա առանց դեղատոմսի օրական 20 հավելում է ընդունում: Արյան անալիզները ցույց տվեցին, որ նրա մոտ վիտամին D-ն 7 անգամ ավելի շատ է, քան պետք է օրգանիզմին, ինչը բժշկության մեջ հայտնի է որպես հիպերվիտամինոզ D։ Նրա մոտ նաեւ կալցիումի մակարդակն էր շատ բարձր, մի փոքր էլ՝ մագնեզիումինը»,- պատմել է ընտանեկան բժիշկը։

Մարդիկ օրական պետք է ընդունեն ընդամենը 10 մկգ վիտամին D, եւ ոչ ավելի, քան 100 մկգ (4000 IU): Մինչեւ 10 տարեկան երեխաներին ավելի քիչ է անհրաժեշտ՝ օրական նրանք պետք է ստանան ոչ ավելի, քան 50 մկգ վիտամին D (2000 IU): Մինչեւ 12 ամսական երեխաները չպետք է օրական ավելի քան 25 մկգ (1000 IU) ընդունեն, ընդգծել է մասնագետը:

«Վիտամի D-ի հավելումների երկարատեւ ընդունումը կարող է հանգեցնել օրգանիզմում չափազանց շատ կալցիումի կուտակման»,- նշել է Զախարովան:

Հիպերկալցեմիան կարող է թուլացնել ոսկորները եւ վնասել երիկամներն ու սիրտը: Հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսին է այս դեպքում տղամարդը, կարող են ի վիճակի չլինել ընդունել այնքան վիտամին D, որքան մյուս մարդիկ:

Ամռան ամիսներին մարդիկ պետք է կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ ամբողջ վիտամին D-ն՝ առանց հավելումների:

Մարդկանց, որոնք սովորաբար իրենց մաշկի մեծ մասը ծածկող հագուստ են կրում, նույնպես օգտակար կլինի վիտամին D-ի անվտանգ ընդունումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է