• Latest news

Կարելի՞ է արդյոք մեռնել վշտից

7 հուլիսի, 2022  20:39

Շվեդ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մերձավորի կորստի հետ կապված վշտից տառապողների մոտ սրտի անբավարարությունից մահվան վտանգը հաջորդ չորս տարիների ընթացքում աճում է 5-20 տոկոսով։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JACC: Heart Failure ամսագրում:

Գիտնականները նշել են, որ, ըստ որոշ գնահատականների, ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան 64 միլիոն տղամարդ եւ կին։

Գիտնականներն ուսումնասիրել են Շվեդիայի սրտային անբավարարության ռեեստրի կողմից 2000-2018 թվականներին հավաքագրված ավելի քան 500 000 պացիենտների առողջական վիճակի մասին տվյալները, ինչպես նաեւ սրտի անբավարարություն ունեցող պացիենտների մասին 1987-2018 թվականներին հավաքագրված տվյալները։

Պարզվել է, որ գրեթե 59 000 պացիենտներ (12 տոկոս) մոտ մարդու կորուստ են ապրել։ Գիտնականները հայտնաբերել են մահվան ռիսկի զգալի աճ՝ կախված այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել սրտի անբավարարություն ունեցող պացիենտը մահացածի հետ։

Օրինակ՝ ամուսնու, կնոջ կամ զուգընկերոջ կորուստը հանգեցրել է սրտի անբավարարությունից մահվան 20 տոկոս աճի, եղբոր կամ քրոջ կորուստը՝ 13 տոկոս աճի, իսկ երեխայի կամ թոռան կորուստը՝ համապատասխանաբար 10 տոկոս եւ 5 տոկոս աճի:

Պարզվել է, որ կորստից անմիջապես հետո ռիսկը շատ ավելի մեծ է եղել՝ յոթ օրվա ընթացքում ընդհանուր ռիսկն աճել է 78 տոկոսով։

Միաժամանակ, առաջին շաբաթվա ընթացքում երեխայի կորուստը մեծացրել է ռիսկը 31 տոկոսով, իսկ ամուսնու կամ զուգընկերոջ կորուստը՝ 113 տոկոսով։

Հետազոտողները նաեւ բացառություն են հայտնաբերել կանոնից՝ ծնողի կորուստը: Սրտի անբավարարություն ունեցող պացիենտների շրջանում մոր կամ հոր կորստից հետո մահվան վտանգ չի եղել:

Լասլոյի խոսքով՝ դա կարող է լինել այն պատճառով, որ պացիենտներն իրենք երիտասարդ չեն եղել, ուստի «տարեց հասակում ծնողի մահը կարող է համապատասխանել կյանքի ցիկլի հանդեպ սպասելիքներին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է