• Latest news

Նշվել է արյան մեջ շաքարի տատանման չորս պատճառ

8 հուլիսի, 2022  10:29

Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է տատանվել սնունդ կամ դեղ ընդունելիս, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի պաթոլոգիայի եւ շաքարային դիաբետի ժամանակ, Москва 24-ին ասել է թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։

«Իրականում արյան մեջ շաքարը բարձրանում է սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո՝ կարճ ժամանակով, որովհետեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման մեր մեխանիզմները, մասնավորապես՝ ինսուլին հորմոնը, նպաստում են այն բանին, որ շաքարը հասնի բջիջներին»,- ասել է թերապեւտը։

Փորձագետը նշել է, որ առողջ մարդկանց մոտ որոշ ժամանակ անց արյան մեջ շաքարի մակարդակը վերադառնում է նորմին։ Եթե այդպես չի լինում, խոսքն արդեն պաթոլոգիայի մասին է։

«Ինսուլինից կախվածության կամ դիաբետի դեպքում արյան մեջ շաքարը ուտելուց երկու ժամ հետո նորմի չի գալիս։ Այդ վիճակն արդեն գնահատվում է որպես պաթոլոգիա, պահանջում է որոշակի դեղերի նշանակում եւ խիստ սննդակարգի պահպանում»,- ասել է Ռոմանենկոն։

Մասնագետը նշել է, որ դիաբետի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կարող է լինել ոչ միայն բարձր, այլեւ ցածր։

«Պացիենտները կարող են տառապել նաեւ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակից, ասենք, երբ նրանց մոտ ավելի մեծ են սնունդ ընդունելու միջեւ ընդմիջումները, կամ ինսուլինի չափը գերազանցել է»,- նշել է նա։

Մասնագետի խոսքով՝ արյան մեջ շաքարը կարող է բարձրանալ ոչ միայն շաքարային դիաբետի, այլեւ որոշ դեղերի ընդունման դեպքում, մասնավորապես՝ գլյուկոկորտիկոիդ հորմոնների։

Վահանաձեւ գեղձի հորմոնների ավելորդ արտազատման դեպքում նույնպես շաքարը կարող է տատանվել, նշել է Ռոմանենկոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է