• Latest news

Կորոնավիրոսով հիվանդանալուց հետո ուտելիքի ի՞նչ սահմանափակումների պետք է հետեւել

8 հուլիսի, 2022  12:31

COVID-19-ը հաղթահարածները դեռ երկար ժամանակ՝ մոտ կես տարի, կարող են առողջական խնդիրներ ունենալ։ Այդ շրջանի համար պացիենտներին նշանակում են հատուկ սննդակարգ, URA.RU-ի հետ զրույցում ասել է «Ռեւիտալ» դիետոլոգիայի կլինիկայի բաժնի վարիչ, գործող բժիշկ-սննդաբան, սննդի մասին գրքերի հեղինակ, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Կոպիտկոն։

«COVID-19-ից հետո բարդությունները կարող են տեւել երեքից վեց ամիս։ Ինչ-որ մեկի մոտ հիվանդությունը կարող էր ընթանալ ծանր ձեւով, կարող էին բարդություններ առաջանալ՝ թե՛ սրտամկանի, թե՛ ուղեղի ակտիվության, թե՛ հիշողության, թե՛ աղիների հետ կապված եւ այլն։ Եվ այդ դեպքում ընտրվում է սննդակարգ հետքովիդային վիճակները շտկելու համար։ Նրանք, ովքեր հիվանդությունը համեմատաբար թեթեւ են տարել, որեւէ ճշտման կարիք չունեն»,- ասել է Մարինա Կոպիտկոն։

Սննդաբանը նշել է, որ COVID-19-ից հետո բարդությունների շրջանում սննդաբաժնից պետք է հանել տապակած, ապխտած եւ աղի ամեն բան։

Ամեն ինչ ստանդարտ է. տապակածը, ապխտածը, աղին, կծուն բացառվում են։ Խորհուրդ է տրվում ավելի ճիշտ, հավասարակշռված սնունդ, որը ներառում է մթերքների հիմնական խմբերը՝ առանց ծայրահեղությունների։ Եթե կան բժշկական ցուցումներ, հանվում են ինչ-որ կոնկրետ մթերքներ, օրինակ՝ կաթնամթերքները։ Եվ բժիշկները խորհուրդ են տալիս վերահսկել շաքարի օգտագործումը, սահմանափակել ալկոհոլը, ամեն տեսակ գազավորված ըմպելիքները եւ այլն»,- ավելացրել է Կոպիտկոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել