• Latest news

40 տարեկանից հետո որ մթերքերն են օգնում նիհարել

10 հուլիսի, 2022  23:37

Դիետոլոգ եւ սննդաբան Եվգենի Արզամասցեւը պատմել է, թե 40 տարեկանից հետո ինչ մթերքներ պետք է ուտել՝ նիհարելու համար, գրում է Gazeta.ru լրատվականը:

Արզամասցեւի խոսքով՝ 40 տարեկանից հետո օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Արդյունքում ավելորդ կիլոգրամներն ավելի արագ են հավաքվում, իսկ դրանցից ազատվելը դառնում է ավելի դժվար:

Ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել վատ սովորություններից, զբաղվել սպորտով եւ սկսել ճիշտ սնվել։

Սննդակարգում պետք է ներառել ոչ յուղոտ սպիտակուց պարունակող մթերքներ, ինչպիսին են հավի, հնդկահավի եւ տավարի միսը: Նա պարզաբանել է, որ այդ մթերքներն օրգանիզմում ճարպի չեն վերածվում եւ պարունակում են նյութեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունն ու «նպաստում նիհարելուն»։

Բացի այդ, Արզամասցեւը խորհուրդ է տվել բավարար քանակությամբ բջջանյութ օգտագործել, ինչպես նաեւ «կանաչ» մթերքները, որոնք կօգնեն հաղթահարել սովի զգացումը՝ սպանախը, կաղամբը եւ նեխուրը։ Խորհուրդ է տրվում նաեւ ջրիմուռներ ուտել:

Եվ վերջապես, սննդաբանն ասել է, որ քառասունից հետո պետք է հրաժարվել շաքարից եւ սննդակարգում ավելի շատ դանդաղ ածխաջրեր պարունակող ուտեստներ ներառել։ Նման ուտեստները, ըստ նրա, ավելի երկար են մարսվում եւ չեն նպաստում արյան մեջ գլյուկոզայի կտրուկ արտազատմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել