• Latest news

Ինչպիսի՞ բնական միջոցով կարելի է փոխարինել ցավազրկողը

12 հուլիսի, 2022  10:37

Անանուխն օգնում է ազատվել գերլարման պատճառով առաջացած գլխացավից։ URA.RU-ին տված հարցազրույցում ցավազրկողներին նման այլընտրանք է նշել էնդոկրինոլոգ, սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը։

«Անանուխը կարող է օգնել գերլարումից առաջացած գլխացավին, եթե մարդը սովոր չէ հաճախակի ցավազրկողներ ընդունել, պատրաստ է դիմանալ եւ սպասել, որ այն ինքն իրեն անցնի։ Դա տեղի է ունենում հանգստացնող ազդեցության շնորհիվ, այսինքն՝ բույսը հանգստացնում է, եւ, որպես արդյունք, մկանային սպազմը վերանում է։ Մրսածության դեպքում անանուխը կարող է օգնել միայն անուղղակիորեն՝ հանգստացնող ազդեցության շնորհիվ։ Անանուխի համար միայն մեկ հակացուցում կա՝ անհատական անհանդուրժողականությունը ալերգիայի պատճառով»,- պարզաբանել է մասնագետը։

Իր հերթին, վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Տիմակովը հավելել է, որ անանուխը կարող է օգնել իջեցնել ճնշումը։ «Անանուխը հանում է սպազմերը, համապատասխանաբար, նպաստում է անոթների լայնացմանը։ Եթե ճնշումը իջած է, նա կարող է էլ ավելի իջեցնել այն: Բույսն ունի նաեւ մեղմ հակասեպտիկ հատկություն։ Անանուխը նվազեցնում է հոգնածությունը, նորմալացնում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում է անքնությանը»,- նշել է նա։

Բժշկի խոսքով՝ անանուխը նաեւ խթանում է ախորժակի բարձրացումը։ «Անանուխը մեծացնում է ախորժակը, խթանում է ստամոքսահյութի արտազատումը, ուստի այն պետք է զգուշությամբ օգտագործեն գաստրիտ կամ ստամոքսի խոցային հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ թթվայնության բարձրացման դեպքում այն կարող է էլ ավելի թթվայնություն առաջացնել։ Անանուխը չպետք է լինի երեխաների սննդակարգում։ Բայց որպես բուժիչ հատկություն, այն կարող է օգնել նրանց փորացավի դեպքում: Անանուխը օգտագործվում է նաեւ գրգռված աղիների համախտանիշների դեպքում, երբ նրա ֆունկցիան խաթարվում է, ի հայտ են գալիս տարբեր ցավեր, այդ թվում՝ փորկապություն»,- եզրափակել է վարակաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել