• Latest news

Օրգանիզմում անհրաժեշտ ածխաջրերի անբավարարության հինգ տհաճ նշան

13 հուլիսի, 2022  17:34

Սննդաբաժնում ածխաջրերի անբավարարության հետեւանք կարող են լինել բերանի հոտը եւ մարսողական խնդիրները, գրել է «МедикФорум»-ը։

Շատերը խուսափում են ածխաջրերից, որպեսզի պահպանեն կազմվածքը կամ թույլ չտան, որպեսզի շաքարն արյան մեջ ավելանա։ Սակայն ածխաջրերի աղբյուր կարող են հանդիսանալ ոչ միայն քաղցրեղենները, այլեւ այնպիսի օգտակար մթերքներ, ինչպիսին են մրգերը եւ հատապտուղները, ամբողջահատիկ ցորենը։ Դրանք պարունակում են բջջանյութ, ինչպես նաեւ վիտամիններ, հանքային նյութեր, հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են լավ առողջության համար։ Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր չի ստանում, կարող են առաջ գալ հետեւյալ խնդիրները։

Հոգնածություն. Ածխաջրերը վերածվում են էներգիայի շատ ավելի արդյունավետորեն, քան սպիտակուցները կամ ճարպերը։ Ուստի, դրանց անբավարարության դեպքում դուք կարող եք ավելի հոգնած զգալ ձեզ օրվա ընթացքում։

Որովայնի փքվածություն. Այս տհաճ ախտանշանը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մարդը չափից քիչ ածխաջրային, բջջանյութ պարունակող մթերքներ է ուտում, ինչը աղիների ակտիվ աշխատանքի լավագույն խթանիչներից է։

Կոնցենտրացիայի հետ կապված խնդիրներ. Օգտակար ածխաջրային մթերքներում բջջանյութը կոմբինացվում է սպիտակուցի հետ, դա օգնում է կանխել շաքարի մակարդակի տատանումներն արյան մեջ, ինչի պատճառով զգացվում են ուժերի անկում եւ կոգնիտիվ ֆունկցիաների վատացում։ Երբ այդ մթերքները բավարար չափով չեն օգտագործվում, մենք կարող ենք դժվարություններ զգալ մտավոր աշխատանքի հետ կապված։

Քաշի ավելացում. Եթե մարդը երկար ժամանակ հետեւում է ածխաջրերի ցածր պարունակություն ունեցող սննդաբաժնի, մարմինը փորձում է փոխհատուցել դրանց անբավարարությունը՝ սեփական գլյուկոզա արտադրելով սպիտակուցից կամ ճարպից, եւ միաժամանակ ձգտում է պահպանել դրա պաշարները (չէ՞ որ այն բավականաչափ ածխաջրեր է ստանում)։ Այս ամենը նպաստում է, որպեսզի ճարպային նստվածքները «չծախսվեն», որքան էլ որ ջանաք նիհարել։

Մարսողության վատացում. Փորկապությունը տիպիկ երեւույթ է ածխաջրային դիետայի ժամանակ, քանի որ օրգանիզմն այդ դեպքում չի ստանում սննդային մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են նորմալ մարսողության համար։ Դա կարող է հանգեցնել որովայնի փքվածության, լուծի եւ աղեստամոքսային տրակտի այլ խնդիրների։

Վանող շնչառություն. Ածխաջրերի անբավարարության դեպքում օրգանիզմում սկսվում է կետոզ՝ ճարպի վերամշակման պրոցես էներգիայի արտադրության համար (որը սովորաբար օրգանիզմը փորձում է ստանալ ածխաջրերից)։ Այդ ժամանակ արտադրվում է նաեւ ացետոն, որն սկսում է կուտակվել մարմնում՝ դառնալով գարշահոտ շնչառության պատճառ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է