• Latest news

Ինչպե՞ս է լսողությունն ազդում ուղեղի առողջության վրա

14 հուլիսի, 2022  13:37

Մարդիկ, որոնք դժվարությամբ են ընկալում խոսակցությունները կամ հիշողության ու մտածողության հետ կապված խնդիրներ ունեն, պետք է ստուգեն լսողությունը, գրել է Medical Xpress-ը։

Լսողության տարիքային կորուստը կարող է կապված լինել կոգնիտիվ ունակությունների նվազման բարձր ռիսկի հետ, նշել է բժշկական գիտությունների դոկտոր, Մայոյի կլինիկայի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական կենտրոնի նյարդաբան եւ տնօրեն Ռոնալդ Փետերսենը։

Մի քանի խոշոր հետազոտություններ ցույց են տվել, որ լսողության այս կամ այն աստիճանի կորուստ ունեցող մարդիկ, անգամ միջին տարիքում, կյանքի ավելի ուշ շրջաններում դեմենցիա ունենալու վտանգին են ենթարկված։ Դրա ստույգ պատճառը հայտնի չէ, նշել է Փետերսենը։

«Գուցե դա կապված է ուղեղի վրա ներգործության հետ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե մարդիկ կորցնում են լսողությունը շատ տարիների ընթացքում, ապա ուղեղի որոշ հատվածներ, մասնավորապես քունքի հատվածը, որը մասնակցում է լսողությանը, ինչպես նաեւ խոսելուն եւ հիշողությանը, կարող են ավելի փոքր լինել»,- ասել է բժիշկ Փետերսենը։

Հնարավոր է նաեւ, որ լսողության կորուստը հանգեցնի սոցիալական մեկուսացման, ինչը կարող է դեմենցիան հավանական դարձնել, նշել է նյարդաբանը։

Փետերսենը խորհուրդ է տվել ստուգել լսողությունը ամեն երկու-երեք տարին մեկ, մանավանդ եթե կան լսողության վատացման նշաններ։ Դրանց թվին են պատկանում խոսակցություններն ընկալելու դժվարությունները, հատկապես լեփլեցուն սենյակներում, եւ զրուցակիցներին ասածը կրկնելու հաճախակիացած խնդրանքները։

Լուծումը կարող է նույնքան պարզ լինել, ինչպես ականջի ծծմբի հեռացումը։

«Եթե  լսողության կորուստ է հայտնաբերվում, որը գերազանցում է այն աստիճանը, ինչը պետք է լիներ ծերությանը զուգընթաց, դուք կարող եք ձեռք բերել լսողական սարքեր կամ կոխլեար իմպլանտ,- ասել է բժիշկ Փետերսենը։- Լսողության կորուստը պարտադիր չէ, որ նորմալ երեւույթ լինի ծերանալու պարագայում»։

«Մենք կարծում ենք, որ եթե մարդիկ լավացնեն լսելու ունակությունը, ապա իրենց կոգնիտիվ կորուստները, եթե դրանք կապված են վերոնշյալի հետ, կարող են դանդաղել ժամանակի ընթացքում»,- ավելացրել է բժիշկ Փետերսենը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել