• Latest news

Ամառային ո՞ր մրգերն ու հատապտուղները կարող են վնասել օրգանիզմին

14 հուլիսի, 2022  22:38

Չնայած ամառային թարմ մրգերի եւ հատապտուղների օգտակարությանը, դրանք պետք է չափի մեջ օգտագործել, «Слово и Дело» ամսագրին ասել է բարձրակարգ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Մատվեեւը։

Նրա խոսքով՝ շատ մարդիկ փորձում են մրգային դիետայի օգնությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Բայց նման մոտեցումը միայն կարճաժամկետ արդյունք է տալիս։

Պատճառը ածխաջրերի մեծ քանակությունն է մրգերի եւ հատապտուղների մեջ։

«Ժամանակակից բժշկությունն ավելորդ քաշի հիմնական պատճառ է համարում ինսուլինառեզիստենտությունը եւ այսպես կոչված «մետաբոլիկ ախտանշանը»։ Դրանց զարգացումն անմիջականորեն կապված է կերած ածխաջրերի (շաքարի) քանակության  եւ սնվելու ռիթմի խախտման հետ։ Այս առումով  առավել վնասակար են խուրման եւ դեղձը, հատապտուղներից՝ խաղողը եւ կեռասը»,- ասել է փորձագետը։

Մատվեեւը խորհուրդ է տվել չափավոր օգտագործել դրանք։ Նա նաեւ հիշեցրել է, որ դիաբետ 2-ով տառապողներին այդ մթերքները հակացուցված են։

Նա ցրել է նաեւ առասպելը ֆրուկտոզայի օգտակարության մասին։ Մարդու օրգանիզմը այդ մոնոսախարիդը վերածում է գլյուկոզայի, եւ դրա մեծ քանակությունից տուժում է լյարդը։ Դրա պարունակությամբ առաջատարներն են խնձորը, տանձը, վայրի ելակը եւ խաղողը։

Ամառային մրգերի եւ հատապտուղների մեջ շատ են նաեւ  սննդային թթուները։ Առաջատարն, իհարկե, ցիտրուսայիններն են։

Չպետք է մոռանալ, որ ամեն օրգանիզմ ինքնատիպ է, եւ կարող են լինել սննդային ալերգիայի անհատական դրսեւորումներ։

Բժիշկ Մատվեեւն ընդգծել է, որ մրգերի, բանջարեղենների եւ հատապտուղների խորհուրդ տրվող չափաբաժինը  օրական 400-500 գրամն է։ Այս քանակությունը թույլ կտա օրգանիզմը հագեցնել օգտակար նյութերով, վիտամիններով եւ բջջանյութով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել