• Latest news

Ինչո՞ւ շաքարախտ ունեցողներին չի կարելի բրինձ ուտել

16 հուլիսի, 2022  11:29

2-րդ տիպի շաքարախտը հիվանդություն է, որի դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է սեփական ինսուլինի նկատմամբ օրգանիզմի բջիջների զգայունության խախտման պատճառով։ Նման հիվանդությունը միայն ընդհանուր նյութափոխանակության խանգարման մի մասն է: Հաճախ շաքարախտն ընթանում է զարկերակային հիպերտոնիայի, ճարպակալման եւ արյան մեջ լիպիդների բարձրացման հետ:

Նյութափոխանակության գործընթացների բուժման եւ կարգավորման գործում կարեւոր է ճիշտ, հավասարակշռված սնունդը: Մասնագետներն առանձնացնում են մի շարք մթերքներ, որոնք պետք է բացառվեն այս հիվանդությունն ունեցող պացիենտների սննդակարգից։ Դրանց թվում է բրինձը։

Այն մասին, թե ինչու շաքարախտ ունեցողներին խորհուրդ չի տրվում բրինձ ուտել, «Аргументы и факты»-ին պատմել է Medincenter կլինիկական եւ ախտորոշիչ կենտրոնի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ բրինձ խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետ եւ ճարպակալում ունեցողներին։ «Դա պայմանավորված է նրանով, որ մթերքն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս (մթերքներում ածխաջրերի ազդեցությունը արյան մեջ գլյուկոզայի բարձրացման վրա)՝ մինչեւ 70-80 միավոր: Թույլատրելի չափը շաբաթական 100 գրամ սպիտակ բրինձն է։ Սակայն, եթե դուք շատ եք ցանկանում բրինձ, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ 45-50 գլիկեմիկ ինդեքսով սեւ եւ վայրի բրնձին»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել