• Latest news

Վտանգավո՞ր է արդյոք շան թուքը մարդու համար

16 հուլիսի, 2022  13:41

Բարձր կարգի անասնաբույժ Միխայիլ Շելյակովը NEWS.ru-ի հետ զրույցում հերքել է շների թքի օգտակարության մասին առասպելը եւ զգուշացրել ինքնաբուժման նման տեսակի մահացու հետեւանքների մասին։

Մասնագետը նաեւ նշել է, որ որոշ դեպքերում շան թուքը կարող է հանգեցնել մարդու մահվան՝ կատաղությամբ վարակվելու հետեւանքով։

«Ընդհանրապես, շների թքի օգուտը ամենատարածված առասպելներից մեկն է: Բանն այստեղ այն է, որ շների թուքը, ինչպես եւ մարդկանց թուքը, պարունակում է լիզոցիմ նյութ, եւ հենց այդ նյութն է նպաստում վերքերի արագ ապաքինմանը։ Բայց կրկին՝ շատ ավելի արդյունավետ կլինի պարզապես վերքը մշակելն ու վիրակապ դնելը: Իսկ ահա շան թուքը կարող է շատ ավելի մեծ վնաս պատճառել»,- ասել է Շելյակովը:

Անասնաբույժը նաեւ նշել է, որ որոշ դեպքերում բաց վերքի մեջ շան թքի ընկնելը կարող է մահվան հանգեցնել։

«Հիմնականում, իհարկե, դրանք սովորական վարակներ են, բայց կան նաեւ մահացու հիվանդություններ։ Օրինակ, եթե մարդը բաց վերք ունի, կարելի է հանգիստ կատաղությամբ վարակվել: Այս դեպքում վարակված շանը բավական կլինի պարզապես լիզել վնասվածքի բաց հատվածը եւ այդ մահացու վիրուսը փոխանցել մարդուն։ Շտապեմ հանգստացնել՝ ժամանակին պատվաստումներն անելու դեպքում կատաղությունը մահացու չէ, ճակատագրի հետ խաղալ նույնպես խորհուրդ չեմ տալիս։ Արդյունքում՝ ավելի լավ է ապահովագրվել եւ օգտվել ժամանակակից բժշկության առավելություններից, քան փորձել ճակատագիրը եւ զբաղվել կասկածելի ինքնաբուժմամբ»,- ասել է Շելյակովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է