• Latest news

Ո՞րն է լավագույն բնական միջոցն ալկոհոլի նկատմամբ հակման դեմ

19 հուլիսի, 2022  11:24

Սննդաբան Գալինա Կալինինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է ալկոհոլի նկատմամբ հակման դեմ լավագույն բնական միջոցի մասին։ Մասնագետը նշել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչ մի օգուտ չի բերում մեր օրգանիզմին, իսկ, ահա, վնասել կարող է:

Ալկոհոլն ամենաշատը վնասում է մարդու լյարդին։ Բանն այն է, որ ալկոհոլի քայքայման համար պատասխանատու են լյարդի երկու ֆերմենտներ, որոնցից մեկն էթանոլը թունավոր նյութի է վերածում՝ ացետալդեհիդի, որը կարող է վնասել մեր օրգանիզմի բջիջները եւ անհավանական տհաճ զգացողություն առաջացնել: Երկրորդ ֆերմենտն ացետալդեհիդը քացախաթթվի է օքսիդացնում: Բացի այդ, ալկոհոլը սպառում է վիտամին B1-ը, մեծացնում է լյարդի քաղցկեղի եւ ցիռոզի վտանգը, ավելացնում է ճարպի պարունակությունը լյարդում, զգալիորեն մեծացնում է բորբոքման հավանականությունը եւ բարձրացնում էստրոգենի մակարդակը:

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլի հանդեպ հակումը նվազեցնել կօգնի մի պարզ բնական միջոց՝ կուդզուն կամ պուերարիան։ Այս բույսը պատկանում է լոբազգիների ընտանիքին եւ մեծ քանակությամբ ազոտ եւ սպիտակուց է պարունակում։ Այն նաեւ ֆիտոնուտրիենտներ է պարունակում, որոնք մասնակցում են էթանոլի տարրալուծմանը: Դրա շնորհիվ նվազում է ալկոհոլի հանդեպ հակումը եւ՝ առանց որեւէ կողմնակի ազդեցությունների։

Սննդաբանը խորհուրդ է տալիս աղցանին կուձուն ավելացնել կամ ընդունել այն մզվածքի տեսքով։ Այս միջոցը նվազեցնում է ալկոհոլ օգտագործելու ցանկությունը եւ նվազեցնում դրանից թունավորումը։ Ուստի խորհուրդ է տրվում միջոցառման գնալուց առաջ կուձու ընդունել։


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է