• Latest news

Ինչպե՞ս ընդմիշտ ազատվել անցանկալի ցելյուլիտից

22 հուլիսի, 2022  17:38

Սննդաբան Քսենյա Չյոռնայան SOLENKA.INFO https://solenka.info/ պարբերականի հարցազրույցում խորհուրդներ է տվել, թե ինչպես անվճար եւ ընդմիշտ ազատվել ցելյուլիտից։ Մասնագետը հիշեցրել է, որ ցելյուլիտը ենթամաշկային ճարպաբջիջների կամ լիմֆատիկ արտահոսքի խախտում է։

Սննդաբանն ընդգծել է, որ կանանց ցելյուլիտը նորմալ երեւույթ է, քանի որ կապված է մեր ճարպաբջիջների կառուցվածքի հետ, ու դրանից է կախված կանանց հորմոնալ համակարգի աշխատանքը, բայց միայն այն դեպքում, եթե խոսքն աննշան ցելյուլիտի մասին է, երբ այն գրեթե աննկատ է։

Որպեսզի ընդմիշտ մոռանանք ցելյուլիտի մասին, ինչպես նաեւ բարելավենք մաշկի ընդհանուր վիճակը, սննդաբանը խորհուրդ է տվել ամեն օր կատարել հետեւյալ գործողությունները.

  1. Հետեւել խմելու ռեժիմին։ Ջրի անբավարարությունն օրգանիզմում հանգեցնում է ոչ միայն ցելյուլիտի առաջացման, այլեւ մաշկի չորության եւ վաղաժամ ծերության։
  2. Պահել կալորիաների ճիշտ քանակությունը, առավելագույն չափով նվազեցնել շաքարի եւ ռաֆինացված ածխաջրերի օգտագործումը։
  3. Կրճատել կաթի եւ կաթնամթերքների օգտագործումը, քանի որ դրանք առաջ են բերում այտուցվածություն, մանավանդ եթե դրանք ընդունում են ընթրիքի ժամանակ։
  4. Ավելի հազվադեպ կրել նեղ եւ խիստ ձիգ հագուստ, քանի որ դա հանգեցնում է մեր լիմֆատիկ հանգույցի «լճացման»։

5. Մեր կյանքի մեջ ընդգրկել քայլքը։ Միջին վիճակագրական մարդը օրական կատարում է 2 000-2 500 քայլ։ Դա բավական չէ մեր լիմֆայի նորմալ աշխատանքի համար։ Չյոռնայան խորհուրդ է տվել ամեն կատարել 10 000 քայլից ոչ պակաս։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է