• Latest news

Ո՞ր մթերքներն են ամենաօգտակարը ուղեղի ակտիվության պահպանման համար

22 հուլիսի, 2022  21:45

Ուղեղի ակտիվության  պահպանման համար սննդակարգում պետք է ձու, տավարի միս, մուգ շոկոլադ եւ  ավոկադո ներառել, «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանը հայտնել է նյարդաբան եւ բժշկական գիտությունների թեկնածու Վիոլետտա Տոլմաչյովան։

«Սնունդը պետք է բալանսավորված լինի, իսկ սննդակարգում բոլոր մթերքների բավարար քանակություն լինի։ Ուղեղի համար օգտակար են պոլիչհագեցած ճարպաթթուները, դրանք կարելի է գտնել ձկների եւ ծովամթերքի մեջ, եւս հակաօքսիդանտները՝ կանաչ թեյի եւ մրգերի մեջ: Հիմա՝ ամռանը, դրանից կարելի է եւ պետք է օգտվել, քանի որ հապալաս, ազնվամորի եւ ելակ կա։ Դե, իհարկե, ուղեղի վրա դրական է ազդում սպիտակուցային սնունդը, քանի որ սպիտակուցի պակասի դեպքում ուղեղի գործունեությունն արգելակվում է: Ուղեղի լիարժեք աշխատանքի համար հատկապես օգտակար են տավարի միսն ու ձուն։ Այս իմաստով ձուն ունիվերսալ եւ մասամբ եզակի մթերք է՝ սպիտակուցը բացարձակ դիետիկ է, դրա բաղադրության մեջ չկան ճարպեր, իսկ դեղնուցը լյուտեին է պարունակում, որը կարեւոր դեր է խաղում ճանաչողական ֆունկցիաների պահպանման գործում։ Օգտակար են նաեւ ավոկադոն ու մուգ շոկոլադը»,- ասել է Տոլմաչյովան։

Ուղեղի համաշխարհային օրը նշվում է հուլիսի 22-ին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել