• Latest news

Ո՞ր երեք մթերքներն են օգնում նվազեցնել «վատ» խոլեստերինը

23 հուլիսի, 2022  09:43

Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «ԿՄ»-ին տված հարցազրույցում պատմել է այն երեք մթերքների մասին, որոնք նվազեցնում են «վատ» խոլեստերինը։

Մասնագետի ցուցակում, մասնավորապես, ընդգրկվել են հյուսիսային ծովերի վայրի մանրաձկները, ավոկադոն, սխտորը:

Սննդաբանի խոսքով՝ բազմաթիվ օգտակար թթուների՝ մագնեզիումի եւ կալիումի պարունակության շնորհիվ ավոկադոն  շատ օգտակար է սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ կարող է մի փոքր նոսրացնել արյունը։

Իսկ սխտորը, ինչպես նշել է Դենիսենկոն, ալիցին է պարունակում, որն օգնում է վերացնել «վատ» խոլեստերինը։ Իսկ սխտորի մզվածքն օգնում է կանխել արյան մակարդումը: Դա նվազեցնում է անոթներում արյան մակարդման վտանգը եւ կանխում սրտանոթային հիվանդությունների զարգացումը։

Վայրի մանր ծովային ձկների թվում են կիլկան, շպրոտը,  ցողունը, սաղմոնիկը: Օգտակար է նաեւ ավելի մեծ ձուկը՝ սկումբրիա, ծովատառեխը։ Այն շատ դոկոսահեքսաենոիկ եւ էիկոզապենտաենոիկ թթուներ, որոնք օգտակար են արյան անոթների եւ ուղեղի առողջության համար: Հենց այդ երկու թթուների համակցությունն էլ օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել