• Latest news

Արդյո՞ք ցերեկային քունը վնասակար է

29 հուլիսի, 2022  22:27

Չինացի գիտնականները պարզել են, որ ցերեկը քնել սիրող մարդկանց մոտ 12 տոկոսով ավելի բարձր է հիպերտոնիայի առաջացման վտանգը՝ ի տարբերություն նրանց, ովքեր երբեք ցերեկը երբեք չեն քնել: Իսկ ինսուլտի հավանականությունը ավելի է՝ 24 տոկոսով։ Ռուս բժիշկները այս բացահայտումները դրական են գնահատել եւ տվել իրենց առաջարկությունները, գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Սրտաբան Օլգա Սավոնինայի կարծիքով՝ ցերեկային քունն օգտակար է, սակայն միայն այն դեպքում, եթե այն տեւի ոչ ավելի, քան 30 րոպե։

«Այս դեպքում ցերեկային քունը մեծացնում է կենտրոնացումը եւ կատարողականությունը, այն նաեւ բարելավում է նյարդային հաղորդունակությունն ու շարժողական ռեակցիաները: Իսկ պարբերական բնույթ կրելու դեպքում այն նույնիսկ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Հիշեցնեմ, որ օպտիմալ ժամանակը 20-30 րոպեն է։ Առաջին հայացքից թվում է, որ սա շատ քիչ է, սակայն նույնիսկ այդքան կարճ հանգիստը բավական է։ Ուղեղը ժամանակ չի ունենում խորը եւ դանդաղ քնի անցնելու, որից հնարավոր չէ հեշտությամբ «դուրս գալ»։ Եթե ​​նախորդ գիշերը շատ չեք քնել, ցերեկային քունը կարող է երկարաձգվել մինչև 60 րոպե: Սակայն եթե կյանքի նորմալ ռիթմ ունեք, գիշերը քնում եք եւ միեւնույն ժամանակ 2 ժամ քնում ցերեկը, դա բնականչէ եւ բժիշկ դիմելու պատճառ է»,- բացատրել է սրտաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է