• Latest news

50 տարեկանից հետո ներքին օրգանների ճարպը նվազեցնելու համար լավագույն 6 մթերքները

31 հուլիսի, 2022  19:45

Վիսցերալ ճարպը մարդկանց մոտ սրտի հիվանդության եւ ինսուլտի, ինչպես նաեւ այլ քրոնիկ հիվանդությունների վտանգ է առաջացնում:

Փորձագետներն առանձնացրել է 50 տարեկանից հետո օրգանիզմում ճարպի մակարդակը նվազեցնելու համար լավագույն 6 մթերքները.

  1. Նիհարելու համար լավագույն մթերքների ցանկը գլխավորում է չամանը:

Մասնագետները նշում են, որ չամանի հետեւողական եւ երկարատեւ օգտագործումը կարող է օգնել նվազեցնել մարմնի ճարպը՝ կարգավորելով ինսուլինը, քանի որ երբ բջիջները կլանում են չափազանց շատ գլյուկոզա, մարմինը այն վերածում է ճարպի:

  1. Ներքին օրգանների ճարպը նվազեցնելու համար բաղադրատոմսերում սպիտակ ալյուրի փոխարեն պետք է ներառել կանաչ բանանի ալյուր:

Կանաչ բանանի ալյուրը աղիքների համար առողջ պրեբիոտիկ դիմացկուն օսլայի աշխարհում ամենահարուստ աղբյուրներից մեկն է եւ օգնում է բջիջներն ավելի ընկալունակ դարձնել ինսուլինի նկատմամբ, որն ի վերջո օգնում է կանխել գոտկատեղի ճարպը:

  1. Մեկ այլ հիանալի միջոց, ըստ մասնագետների, լյուպինի լոբին է՝ ցածր ածխաջրերի պարունակությամբ, մեծ քանակությամբ պրեբիոտիկ մանրաթելերով եւ բարձր քանակի սպիտակուցներով, որոնք չեն բարձրացնում արյան շաքարի մակարդակը՝ օգնելով կանխել գոտկատեղի հատվածում քաշի ավելացումը: .
  2. Ֆերմենտացված մթերքների օգտագործումը, ինչպիսիք են մածունը, կեֆիրը եւ թթու կաղամբը, կարող են դրականորեն ազդել մարսողության եւ մի շարք այլ գործընթացների վրա, որոնք նպաստում են քաշի կանոնավոր կորստին եւ որովայնի ճարպակալմանը:
  3. Սննդակարգում օմեգա-3-ով հարուստ ձուկ ավելացնելը կարող է ոչ միայն օգտակար լինել սրտին, այլ նաեւ օգնել ազատվել վտանգավոր օրգանական ճարպերից:
  4. Սպանախը եւ կաղամբը հիանալի են ներքին օրգանների ճարպից ազատվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է