• Latest news

Ինչո՞ւ են մարդիկ անհաջողությունների մատնվում ճարպի դեմ պայքարում

1 օգոստոսի, 2022  18:31

Ճարպի դեմ պայքարում, անգամ մարզասրահում մշտական եւ ինտենսիվ պարապմունքների պարագայում, անհաջողությունների գլխավոր պատճառներ կարող են լինել գենետիկան եւ հիվանդությունները։ Այսպիսի կարծիք է հայտնել պլաստիկ վիրաբույժ Լուսինե Մայթեսյանը։

«Лента.ру»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ժառանգական հակվածությունը կարող է խանգարել քաշի դեմ պայքարում։

Ավելորդ կիլոգրամներից ազատվելուն խանգարող գործոններից են նաեւ առողջական խնդիրները։ Դրանք կարող են լինել, օրինակ, էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրները եւ գինեկոլոգիական հիվանդությունները։

«Խոսքը ոչ միայն այն մարդկանց մասին է, որոնք տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, հորմոնալ խախտումներով, վահանաձեւ գեղձի հիվանդություններով, դեպրեսիաներով, այլեւ նրանց, ովքեր արդեն հաղթահարել են հիվանդությունը»,- ասել է Մայթեսյանը։

Նրա խոսքով՝ կատարյալ կազմվածքի ճանապարհին լուրջ խոչընդոտ կարող են լինել ավելորդ մաշկի ծալքերը։ Դրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մարդն ինքնուրույն խիստ նիհարում է։ Մասնագետը նշել է, որ այդ խնդիրը կարող է լուծել միայն պլաստիկ վիրաբույժը։

«Կարեւոր է հասկանալ, որ պլաստիկայից հետո մարդն, ամեն դեպքում, պետք է մշտապես զբաղվի սպորտով եւ ճիշտ սնվի։ Այլապես արդյունքն արագ կանհետանա, եւ ավելորդ քաշը կվերադառնա»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել