• Latest news

Ո՞ր մթերքներն են վնասակար նախաճաշելու համար

2 օգոստոսի, 2022  09:41

Նախաճաշը պետք է առավելագույն չափով օգտակար լինի եւ «էներգիա ու լիցք հաղորդի ամբողջ օրվա համար», նշել է բժիշկ-սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարեւան (Ռուսաստան)։ Բայց բոլոր մթերքները չէ, որ հարմար են նախաճաշի համար։

RT-ի հետ զրույցում մասնագետն ասել է, որ նախաճաշելու համար խորհուրդ չեն տրվում վարսակի փաթիլները եւ արագ նախաճաշերը, քանի որ դրանք երկար ժամանակով չեն հագեցնում օրգանիզմը։

Խմորիչ պարունակող ջեռեփուկները կարող են առաջ բերել փքվածություն եւ մարսողական խնդիրներ, դրա համար դրանք հարմար չեն նախաճաշին։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել նախաճաշին չօգտագործել մսի յուղոտ տեսակներ, քանի որ դրանք երկար ժամանակ չեն մարսվում։ Նրա խոսքով՝ դա առավոտից սկսած՝ շատ մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։

«Մրգերն ավելի լավ է ուտել սննդի հիմնական ընդունումից հետո»,- ավելացրել է նա։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել առավոտյան չխմել ցիտրուսային հյութեր։ Դատարկ ստամոքսին չարժե նաեւ սուրճ խմել, քանի որ այդ ըմպելիքը «խթանում է աղաթթվի արտազատումը եւ կարող է լեղու արտազատում առաջացնել»։

Սննդաբանը խորհուրդ է տվել նախաճաշին ուտել թեթեւ սպիտակուցային սնունդ, օրինակ՝ ձու, կաթնաշոռ, կաթնաթթվային արտադրանք։

Իսկ արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տրվում նախաճաշին ավելի շատ բջջանյութ օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել