• Latest news

Միսը վտանգավո՞ր է սրտի եւ անոթների համար 

2 օգոստոսի, 2022  19:16

Որքա՞ն է կարմիր մսի օգտագործումը մեծացնում մահացու վտանգաոր աթերոսկլերոզային սրտանոթային հիվանդությունների վտանգը: Այս թեմայով ուսումնասիրություն են անցկացրել Ֆրիդմանի անվ․ դիետոլոգիայի եւ քաղաքականության դպրոցի փորձագետները։  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Arteriosclerosis Thrombosis and Vascular Biology եւ JAMA Network Open ամսագրերում:

Հետազոտությանը մասնակցել են 65 տարեկանից բարձր տարիքի 3931 տարեցներ, որոնք 12,5 տարի շարունակ հետազոտվել են: Աթերոսկլերոզի հետ կապված սրտանոթային պայմանները ներառում են սրտամկանի ինֆարկտը, մահացու կորոնար հիվանդությունը, ինսուլտը եւ մահերը սրտանոթային այլ հիվանդությունների պատճառով:  

Պարզվել է, որ ցածր վերամշակված կարմիր մսի եւ ընդհանուր կենդանական արտադրանքի օգտագործումը մեծացնում է աթերոսկլերոտիկ հիվանդության ռիսկը համապատասխանաբար 15 տոկոս եւ 18 տոկոս։ Ձկան, թռչնամսի եւ ձվի օգտագործումը էական կապ չի ունեցել այդ հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել