• Latest news

Որո՞նք են անմիզապահության հայտնի ռիսկի գործոնները

2 օգոստոսի, 2022  23:45

Անմիզապահությունը խնդիր է, որին կանայք ավելի հաճախ են հանդիպում, եւ եթե այն ժամանակին չլուծվի, կարող են սոցիալական մեկուսացում եւ նույնիսկ դեպրեսիա առաջանալ, պնդում է գինեկոլոգ Նելլի Մակարովան (Ռուսաստան): «Դոկտոր Փիփեր»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է այս հիվանդության առաջացման ռիսկի գործոնները:

Մասնագետի խոսքով՝ միզուղիների անմիզապահությունն առաջանում է բազմաթիվ պատճառներով. ամենից հաճախ խնդրին բախվում են ավելորդ քաշով եւ հազով թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ ալկոհոլի եւ սուրճի սիրահարները, ծխողները եւ միզուկի ու միզապարկի բորբոքումով տառապողները, ովքեր փոքր կոնքի օրգանների վիրահատություն են տարել:

Միզուղիների անմիզապահությունը կարող է նաեւ որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել եւ կարող է զարգանալ ծանր ծննդաբերությունից հետո:

«Ռիսկի խմբում վերջին ամիսներին գտնվող հղի կանայք են (կապերն ավելի ընդարձակվում են), կանայք, ովքեր ավելի քան երեք երեխա կամ մեծ երեխաներ են ծնել (ավելի քան չորս կիլոգրամ քաշով); ովքեր ծննդաբերության ժամանակ հեշտոցի եւ պերինայի խորը պատռվածքներ են ունեցել, ինչպես նաեւ կանայք դաշտանադադարի ընթացքում՝ էստրոգենի անբավարարության եւ կոնքի հատակի մկանների տոնուսի նվազման պատճառով»,- նշել է գինեկոլոգը։

Նրա խոսքով՝ միզուղիների անմիզապահությունը կարող է պայմանավորված լինել նաեւ գենետիկայով. Ասիայից եւ Աֆրիկայից կանանց մոտ միզուղիների անմիզապահություն շատ ավելի քիչ է ախտորոշվում, քան եվրոպացիների մոտ: Դա բացատրվում է նրանով, որ եվրոպացի կանանց մոտ կոնքի դիաֆրագմի մկաններն ավելի են զարգացած։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել