• Latest news

Ո՞ր հատապտուղներն են օգտակար տարեց մարդկանց համար

3 օգոստոսի, 2022  09:47

Հատապտուղները կարող են օգտակար լինել տարեց մարդկանց համար, եւ ոչ միայն նրանց, հավաստիացնում է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Սեւ հապալասը, նրա խոսքով, կարող է պաշտպանել կատարակտից, իսկ կեռասն օգնում է քնել։ Սեւ հապալասը, մոշը, լոռամրգին, հապալասը եւ ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են թթվային պրոցեսներն օրգանիզմում, դրա համար էլ կանխում են ծերացումը։

Փշարմավի օգտագործումը տարեց հասակում, սննդաբանի խոսքով, կօգնի խուսափել վաղ ծերանալուց՝ կապված սիրտ-անոթային համակարգի դեգեներատիվ փոփոխությունների հետ, ինչպես նաեւ կկանխի օնկոլոգիական հիվանդությունները։

Հաղարջը, սննդաբանի խոսքով, սաթ թթու է պարունակում, որը նպաստում է մետաբոլիկ պրոցեսների ավելի արագ ընթացքին։

«Իսկ բալը եւ կեռասը հնարավորություն են տալիս ավելի լավ քնել, քանի որ պարունակում են բնական մելատոնին»,- ասել է նա «Москва 24»-ի հարցազրույցում։

Մորին, նրա խոսքով, պարունակում է ացետիլսալիցիլային թթու, որը ջրիկացնում է արյունը եւ խոչընդոտում թրոմբների առաջացմանը, իսկ սեւ հապալասն օգնում է կատարակտի եւ գլաուկոմայի կանխման հարցում։

Մեկ օրում, ըստ սննդաբանի, բավական է ուտել ընդամենը կես բաժակ հատապտուղ, որպեսզի օրգանիզմն ապահովվի անհրաժեշտ օգտակար նյութերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել