• Latest news

Կաթվածի անսպասելի նշանները. Ի՞նչ պետք է իմանալ

4 օգոստոսի, 2022  21:31

Տեսողության կորուստը եւ թուլությունը կարող են ինսուլտի անսպասելի, բայց վստահ նշաններ լինել: Այդ մասին նախազգուշացնում է Eat This, Not That! պարբերականը։

Շտապօգնության բաժանմունքի բժիշկ Քրիստին Փերին նշել է, որ բացի իշեմիկ եւ հեմոռագիկ ինսուլտների հայտնի ախտանիշներից (ծրված դեմք, խոսելու եւ քայլելու դժվարություն), կարող են լինել նաեւ ուրիշներ, որոնց հայտնվելուց հետո պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել։ Կաթվածի մասին, օրինակ, կարող են վկայել թմրածությունն ու թուլությունն ամբողջ մարմնում։

«Կաթվածի ախտանիշները հանկարծակի են հայտնվում»,- նշել է Փենսիլվանիայի բժշկական համալսարանի կլինիկական նյարդաբանության պրոֆեսոր Քելլի Համբերտը:- Մարդիկ ինչ-որ պահի իրենց լավ են զգում, իսկ հետո հանկարծակի այնպիսի ախտանիշներ են ունենում, ինչպիսիք են թուլությունը, թմրածությունը, խոսքի հետ կապված խնդիրները կամ տեսողության կորուստը»:

Բժշկական գիտություննեերի դոկտոր Ռոբերտ Սերգոթի խոսքով՝ տեսողության հանկարծակի կորուստը կարող է վկայել այն մասին, որ մարդը մոտ է ինսուլտին: Եթե ​​տեսողության ժամանակավոր վատթարացումը պայմանավորված է մոտալուտ ինսուլտով, հիվանդն ընդամենը մի քանի ժամ ունի՝ շտապ օգնություն ստանալու համար:

Բժիշկները խստորեն խորհուրդ են տալիս ինսուլտի առաջին նշանների դեպքում անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:

«Շատ հաճախ մարդիկ սխալ են գործում՝ ախտանիշների անհետանալուց հետո մնում են տանը եւ հանգստացնում են իրենց նրանով, որ միկրո ինսուլտ են տարել,- ասաց Փերին:- Սակայն շտապ օգնության սենյակում կփրկեն ձեր կյանքը»:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է