• Latest news

Մի քանի կարևոր փաստ կապիկի ծաղիկի մասին

15 օգոստոսի, 2022  12:41

Infectious Disease Reports ամսագրում հրապարակված հոդվածում նկարագրվում է կապիկի ջրծաղիկի վարակի համաճարակաբանությունը՝ ոչ էնդեմիկ երկրներում վերջին բռնկումների ծանրությունն ու չափը հասկանալու համար։

Կապիկի ծաղիկը կենդանաբանական վիրուս է, որը պատկանում է Poxviridae ընտանիքի օրթոպոքսվիրուսների ցեղին։ Վիրուսը էնդեմիկ է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայում երկար տասնամյակների ընթացքում: Կան ապացույցներ, որ գամբիական առնետները կարող են կապիկների կապիկի ծաղիկ վիրուսի պոտենցիալ բնական պահեստարանը լինել:

Կենդանիների՝ ջրծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 1958 թ. լաբորատոր կապիկների շրջանում վեզիկուլյար հիվանդության բռնկման ժամանակ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր 1970 թ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից մի երեխայի մոտ:

Կապիկի ծաղիկի վարակի առաջին բռնկումն Աֆրիկայի սահմաններից դուրս հայտնաբերվել էր ԱՄՆ-ում 2003 թ. Այդ բռնկմանը հանգեցրել էր վարակված կենդանիների ներմուծումը։ 2018-ից 2021 թթ. ընթացքում Աֆրիկայի սահմաններից դուրս հայտնաբերվել էր ճանապարհորդությունների հետ կապված կապիկի ծաղիկի միայն 12 դեպք:

2022 թ. մայիսին աշխարհի ոչ էնդեմիկ երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի բազմաթիվ բռնկումներ։ Այդ բռնկումները կապված չեն եղել որեւէ ճանապարհորդության կամ վարակված կենդանիների ներմուծման հետ:

2022 թ. հուլիսի դրությամբ կապիկի ծաղիկով մարդկանց վարակման ավելի քան 9600 դեպք է հայտնաբերվել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում եւ Պորտուգալիայում:

Աֆրիկայից դուրս վերջին բռնկումները ցույց են տվել, որ մարդուց մարդու փոխանցումը կարող է տեղի ունենալ նաեւ վնասվածքների, մարմնական հեղուկների, շնչառական կաթիլների եւ աղտոտված նյութերի հետ սերտ շփման միջոցով:

Այժմ հաստատված է, որ կապիկի ծաղիկի բռնկման հիմնական պատճառը փոխանցումն է սեռական ճանապարհով։

Կապիկի ծաղիկի վիրուսի ինկուբացիոն շրջանը 5-ից 21 օր է: Ամենատարածված ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, դողը, հոգնածությունը, ասթենիան, այտուցված ավշային հանգույցները, մեջքի եւ մկանների ցավը:

Այս պահին կապիկի ծաղիկի վիրուսի դեմ հատուկ պատվաստանյութ գոյություն չունի: Սակայն հայտնի է, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութերը 85 տոկոս խաչաձեւ պաշտպանություն են ապահովում կապիկների դեմ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել