• Latest news

Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել աղավնիները մարդկանց համար

15 օգոստոսի, 2022  14:36

Աղավնիները վտանգավոր են մարդկանց համար։ Նույնիսկ լինելով մոտակայքում՝ նրանք կարող են վարակել վիրուսով կամ տզերով ու լուերով, ասել է բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Չուդակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հիշեցրել է, որ աղավնիները հաճախ գտնվում են աղբավայրերում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են վարակ կրել իրենց ոտքերի, կտուցի կամ փետուրների վրա: Մասնավորապես, նրանք կարող են դիզենտերիայի եւ նույնքան վտանգավոր այլ հիվանդությունների կրողներ լինել։

Բացի այդ, աղավնիները, ինչպես ցանկացած թռչուն, կարող են օրնիտոզի կամ պսիտտակոզի կրողներ լինել: Այդ վարակները մարդու մոտ նյարդաբանական խանգարումներ են առաջացնում։ Բացի այդ, աղավնիները աղավնային տզեր եւ լուեր են ունենում:

Փորձագետը նշել է, որ աղավնիները հազվադեպ են ինքնուրույն նստում մարդկանց վրա։ Բայց երբ երամ է թռնում, այն կարող է վիրուսները, բակտերիաները օդ բարձրացնել: Ուստի մեծ քանակությամբ աղավնիների մոտով ավելի լավ է չքայլել։

Եթե ​​թռչունը, այնուամենայնիվ, նստում է մարմնի բաց մասի վրա, պարզապես լվացեք մաշկը օճառով եւ ջրով։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է