• Latest news

Ի՞նչն է ավելի վնասակար օրգանիզմի համար՝ կարտոֆիլը, թե՞ հացը

16 օգոստոսի, 2022  09:43

Շատերը կարտոֆիլը երկրորդ հաց են անվանում. այս բանջարեղենը հաճախ զբաղեցնում է իր պատվավոր տեղը սեղանների վրա եւ միշտ տանտիրուհու ձեռքի տակ է, ինչպես եւ հացը: Սննդաբան Սվետլանա Գորյաինովան պատմել է «Դոկտոր Փիթեր»-ին, թե այս երկու մթերքներից որն է ավելի վնասակար։

Սննդաբանի խոսքով` կարտոֆիլի համար կարեւոր է դրա տեսակը, ինչպես նաեւ պատրաստման եղանակը։

Այդպես, հում կարտոֆիլը բոլորովին էլ վնասակար չէ, դրա գլիկեմիկ ինդեքսը ջերմային մշակվածի գլիկեմիկ ինդեքսի կեսն է։ Բայց ոչ ոք հում կարտոֆիլ չի ուտում։ Իսկ եփելուց հետո կարտոֆիլը բավականին բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ուստի այն խորհուրդ չի տրվում ածխաջրերի նկատմամբ հանդուրժողականության խանգարում ունեցող, շաքարային դիաբետով մարդկանց: Հատկապես վնասակար է տապակած կարտոֆիլը։

«Հասկանալու համար, թե որքան վտանգավոր է կարտոֆիլ ֆրին (եւ ցանկացած կարտոֆիլ, որը ծայրահեղ ջերմային մշակման է  ենթարկվել), կարող եք այն համեմատել գլյուկոզայի հետ: Գլյուկոզայի գլիկեմիկ ինդեքսը 100 է, կարտոֆիլ ֆրիինը՝ 97»,- բացատրել է բժիշկը։

Եփած եւ թխած կարտոֆիլը շատ ավելի առողջարար է։ Դրա գլիկեմիկ ինդեքսը 80-85 է, հավելել է սննդաբանը։

Ցորենի ալյուրից պատրաստված հացն ավելի վնասակար է, քան ամբողջական հացահատիկից պատրաստվածը (հատկապես՝ դիաբետիկների համար): Դա պայմանավորված է նրանով, որ վերամշակման համար աճեցված հացահատիկը հղկվում է եւ կորցնում է գրեթե բոլոր օգտակար հատկությունները։
Ինչ վերաբերում է գլիկեմիկ ինդեքսին, ապա ամբողջական հացահատիկից պատրաստված հացը մոտ 70-75 միավոր ունի։ Դա ավելի ցածր է, քան կարտոֆիլինը, բայց այդ ցուցանիշն էլ է բարձր համարվում։
Այլընտրանքային ալյուրից (ոչ տարեկանի եւ ոչ ցորենի) պատրաստված հացը չի կարելի համեմատել կարտոֆիլի հետ, ուշադրություն է հրավիրում բժիշկը։

«Այդպիսի մթերքն ավելի անվտանգ է, հատկապես, եթե հիմնական հումքը, օրինակ, հնդկաձավարն է։ Այն չպետք է վնասակար արտադրանք համարել»,- կարծում է Սվետլանա Գորյաինովան։

«Ընդհանուր առմամբ, ե՛ւ կարտոֆիլը, ե՛ւ հացը (ավանդական) գլիկեմիկ ինդեքսով համարժեք են, երկու մթերքներն էլ կարելի է հավասարեցնել գլյուկոզային,- ամփոփում է փորձագետը։- Դրանց հիմնական վնասն այն է, որ օրգանիզմում սպառելուց հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Բայց, միեւնույն ժամանակ, կարտոֆիլը՝ որպես բանջարեղեն, հարուստ է միկրոէլեմենտներով եւ վիտամիններով։ Իսկ հացը (ցորենից, տարեկանից, գործարանում պատրաստված) ոչ մի օգուտ չունի»։


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 

 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։