• Latest news

Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր քրտնարտադրությունը

16 օգոստոսի, 2022  18:27

Բարձր քրտնարտադրությունը կարող է վկայել ուռուցքաբանության եւ վարակիչ հիվանդության զարգացման մասին, Մոսկվա 24 պարբերականին ասել է բժիշկ, էնդոկրինոլոգ եւ սրտաբան Տատյանա Ռոմանենկոն։

Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմում կա մոտ երկուսից չորս միլիոն քրտինքի խցուկ, ինչի շնորհիվ օրգանիզմը փրկվում է գերտաքացումից։  

 Մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը բախվում է ամբողջ մարմնում ավելացած քրտինքի հետ: Եթե ​​դա տեղի է ունենում բնական պատճառներով, ապա չպետք է անհանգստանալ։ Օրինակ, նորմալ է, երբ մարդը դեռահասության տարիքից ինտենսիվ քրտնում է ուժեղ հուզմունքից։ Այլ բան է, երբ գործընթացը կապված չէ հոգե-հուզական վիճակի հետ։ «Եթե մարդը շոգին քրտնում է, իսկ զով սենյակում քրտնարտադրությունը շարունակվում է, իմաստ ունի մտածել»,-ասել է նա։  

Հատկապես տագնապալի գործոն կլինի, եթե մարդը գիշերը քրտնի: Սա կարող է լինել ուռուցքաբանական պաթոլոգիայի նշան, թունավորման ախտանիշ, որոշակի դեղամիջոցներ ընդունելու հետեւանք։  

 Հաճախ քրտնարտադրության ավելացումը կարող է վկայել արյան մեջ շաքարի տատանումների եւ գլյուկոզայի մակարդակի նվազման մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է