• Latest news

Ո՞ր վատ սովորությունները կարող են երկարացնել տարեցների կյանքը

16 օգոստոսի, 2022  14:26

«Չափից դուրս՝ ոչինչ…»։ Այս հնագույն պոստուլատին բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել երիտասարդ տարիքից: Դա առողջության եւ բարեկեցության գրավականն է։ Այնուամենայնիվ, ծերությունն այն ժամանակն է, երբ դուք կարող եք փոքր-ինչ երես տակ ինքներդ ձեզ, եւ դա միայն օգուտ կբերի, Հանրային լրատվական ծառայության հետ հարցազրույցում ասում է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Վիդնովսկայայի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի վերականգնողական բուժման բաժանմունքի ղեկավար Սվետլանա Մալինովսկայան:

«Միանգամից վերապահում կանեմ. դուք կարող եք երես տալ Ձեր օրգանիզմին, եթե կենսաթոշակային տարիքի ժամանակ դուք հասել եք առանց մի շարք քրոնիկ հիվանդությունների: Դա վկայում է այն մասին, որ երկար տարիներ դուք խնամել եք ձեր օրգանիզմը եւ որոշակի ներողամտության եք արժանի։ Բայց կարեւորը՝ առանց ֆանատիզմի»,- նախազգուշացրել է բժիշկը:

Նա նաեւ նշել է, որ ավելորդ քաշն այդքան էլ սարսափելի չէ։

«Խոսքը երկու-երեք կիլոգրամի մասին է՝ ոչ ավելին։ Դա ոչ միայն չի ծանրաբեռնի ձեր գոյությունը, այլ, հակառակը, հարմարավետություն կհաղորդի ձեր կյանքին»,- նշել է Սվետլանա Մալինովսկայան։ Եվ վերջապես՝ սուրճը։ Բուրավետ ըմպելիքը, որից 60-ն անց բոլորին խորհուրդ է տրվում խուսափել, այլեւս արգելված ցանկում չէ։ Որակյալ թարմ աղացած հատիկներից մի բաժակ անուշաբույր ըմպելիքը եւս կրճատում է վաղ մահվան հավանականությունը»:

Նրա խոսքով՝ նույնիսկ չափավոր չափաբաժիններով ալկոհոլը կարող է օգտակար լինել։

«Օրական երկու բաժակից ոչ ավել գարեջուրը կամ գինին կարող են նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը»,- բացատրել է Սվետլանա Մալինովսկայան:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ