• Latest news

Կարո՞ղ է արդյոք արհեստական ​​ինտելեկտն օգնել հիվանդներին հաղթահարել քրոնիկ ցավը

16 օգոստոսի, 2022  15:34

JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստական ինտելեկտի օգնությամբ ցավային թերապիան տալիս է նույն արդյունքները, ինչ թերապեւտի կողմից առաջարկվող ծրագրերը:

Ավանդաբար, ճանաչողական վարքագծային թերապիան իրականացվում է թերապեւտի կողմից շաբաթական 6-12 դեմ առ դեմ սեանսների ժամանակ, որոնք կենտրոնանում են հիվանդների վարքագծի վրա, օգնում են նրանց հաղթահարել հոգեկան խնդիրները։

Հետազոտության շրջանակում գիտնականները հավաքագրել են մեջքի քրոնիկական ցավով 278 հիվանդների եւ նրանց բաժանել երկու խմբի: Մի խումբ ստացել է ստանդարտ թերապիա թերապեւտի հետ տասը 45 րոպեանոց հեռախոսային սեանսների միջոցով: Մյուս խումբը ստացել է արհեստական ինտելեկտիի աջակցությամբ թերապիա, որի ընթացքում հիվանդները հայտնել են իրենց ախտանիշները կարճ, ամենօրյա ավտոմատացված զանգերի միջոցով: Կախված նրանից, թե ինչպես են նրանք զգում, արհեստական ինտելեկտով միացված ծրագիրը խորհուրդ է տալիս 45 րոպե կամ 15 րոպեանոց սեանս անցկացնել թերապեւտի հետ, կամ ամբողջովին ավտոմատացված սեանս՝ նմանատիպ բովանդակությամբ, բայց առանց թերապեւտի կարիքի:

Երեք ամսից հետո հիվանդների մոտ ցավի ինտենսիվությունը եւ ցավի միջամտությունը նույնքան լավն էին, երբ օգտագործում էին արհեստական ինտելեկտով աջակցվող ծրագիրը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել