• Latest news

Ի՞նչ անսպասելի հետեւանքների կարող է հանգեցնել սպիտակ բրնձի օգտագործումը

16 օգոստոսի, 2022  19:24

Հնարավոր է դուք լսել եք, որ սպիտակ բրինձը «վատ ածխաջուր» կամ դատարկ կալորիաների աղբյուր են անվանում: Սննդաբան Լորեն Մանակերը Eat This, Not That! պորտալին պատմել է, թե ինչպես է իրականում սպիտակ բրինձ ուտելն ազդում օրգանիզմի վրա:

Ըստ մասնագետի՝ սպիտակ բրինձը պարունակում է ածխաջրեր, որոնք մեր օրգանիզմի վառելիքի հիմնական աղբյուրն են։ Բացի այդ, սպիտակ բրնձի շատ տեսակներ հարստացված են B խմբի վիտամիններով, որոնք կարող են նաեւ օգնել պահպանել էներգիայի մակարդակը:

Nutrients ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ B խմբի բոլոր վիտամինները, բացառությամբ ֆոլաթթվի, մասնակցում են բջջի էներգիայի արտադրության համակարգի առնվազն մեկ փուլին (եթե ոչ մի քանիսին): Սա նկատի ունենալով՝ էներգիա ստանալու համար անհրաժեշտ է B խմբի յուրաքանչյուր վիտամինի չափաբաժին:

Մանակերը նշել է, որ մկնդեղը միկրոտարր է, որը հաճախակի եւ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետեւանքների։

Թեեւ սպիտակ բրինձը պարունակում է ավելի քիչ մկնդեղ, քան գորշ բրինձը, այնուամենայնիվ կարեւոր է չօգտագործել այն չափից շատ եւ բազմազան դարձնել սննդակարգը:

Պարզվում է, որ սպիտակ բրնձի օգտագործումը կարող է մեծ օգուտ տալ ոսկորների առողջությանը, քանի որ այն պարունակում է մանգան։

Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են սպիտակ բրնձի օգտագործման եւ մետաբոլիկ համախտանիշի ռիսկի միջեւ կապը, ասել է նա:

Ըստ Մայո կլինիկայի տվյալների՝ մետաբոլիկ համախտանիշը իրավիճակների խումբ է, որոնք առաջանում են միասին եւ մեծացնում են սրտային հիվանդությունների, ինսուլտի եւ 2-րդ տիպի շաքարախտի վտանգը: Այս վիճակները ներառում են արյան մեջ շաքարի բարձրացում, գոտկատեղի շրջանում ավելորդ ճարպ, արյան բարձր ճնշում եւ խոլեստերինի կամ տրիգլիցերիդների ոչ նորմալ մակարդակ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։