• Latest news

Ինչպե՞ս երեխային հետ սովորեցնել ծնողների հետ քնելուց

16 օգոստոսի, 2022  23:46

Երեխային սեփական անկողնում քնել սովորեցնելը մի ամբողջ ծես է։ Ինչ պետք է անեն ծնողները դրա համար, եւ ինչպես անցավ անցնել այդ գործընթացը, Pravda.Ru-ին պատմել է ընտանեկան հոգեբան Օլգա Կոնովալովան։

Մասնագետը նշել է, որ չի կարելի երեխային պարզապես ծնողի ննջասենյակից տեղափոխել սեփական մահճակալ, նման արարքը երեխայի համար հղի է սթրեսով, ուստի պետք է դա աստիճանաբար անել։

«Նախ, մոտակայքում ինչ-որ տեղ պատրաստում են սենյակ կամ առանձին մահճակալ։ Երեխային պետք է բացատրել, որ սա նրա անձնական քնելու տեղն է»,- պարզաբանել է փորձագետը։

Կարեւոր է նաեւ փոքրիկի կողքին դնել նրա սիրելի խաղալիքները, որոնք անցումային փուլ կդառնան «ծնողից դեպի իրեն»,- ասել է Կոնովալովան։

Հոգեբանը վստահեցրել է, որ սկզբում ծնողներից մեկը պետք է օգնի երեխային քնել։ Այստեղ կարեւոր է հստակեցնել, նկատել է փորձագետը, որ այդ գործառույթը պետք է հերթով իրենց վրա վերցնեն ամուսինն ու կինը։

Դա ոչ միայն կհեշտացնի մոր կյանքը, այլեւ կարեւոր փուլ կդառնա փոքրիկի մոտ ընտանիքի հասկացության ձեւավորման գործում, նշել է մասնագետը։

«Երեխան հասկանում է, որ ունի երկու ծնող, որոնք փոխադարձ փոխարինելի են՝ եթե մեկը բացակայում է, նա գիտի, որ միշտ կարող է հույսը մյուսի վրա դնել»,- ամփոփել է Կոնովալովան: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։