• Latest news

Ինչի՞ կարող է հանգեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը

17 օգոստոսի, 2022  17:20

Հետազոտության համաձայն՝ դիետիկ գազավորված ըմպելիքը կարող է մեծ վտանգ ներկայացնել աչքերի համար։ Դիետիկ  գազավորված ըմպելիքի չափից շատ օգտագործումը կարող է հիվանդության հանգեցնել, որը դիաբետիկ ռետինոպաթիա է կոչվում, «ՄեդիկՖորում»-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական չորս շիշ կամ մոտ 1.5 լիտր զովացուցիչ ըմպելիք խմելը կարող է կրկնապատկել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Հետազոտությունները հիմնված են 609 մեծահասակների վրա, որոնցից 73-ը 1-ին տիպի շաքարախտ ուներ, 510-ը՝ 2-րդ տիպի շաքարախտ, իսկ մնացած 26-ի վերաբերյալ տվյալները պարզ չէին: Մասնակիցների միջին տարիքը 65 տարեկան էր։

Ընդհանուր մասնակիցների 46.8 տոկոսը սովորական զովացուցիչ ըմպելիքներ է խմել, իսկ մնացածը՝ դիետիկ գազավորված ըմպելիքներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով սովորական զովացուցիչ ըմպելիքներ են խմում, ավելի հազվադեպ են հիվանդացել, քան նրանք, ովքեր դիետիկ գազավորված ըմպելիքներ են խմել։

Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարախտի բարդություն է, որի ժամանակ շաքարի բարձր մակարդակը վնասում է աչքի ցանցաթաղանթը՝ խաթարելով տեսողությունը: Քանի որ այդ հիվանդությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդու համար, չախտորոշվելու դեպքում այն ​​կարող է մշտական ​​կուրության հանգեցնել։ Ուստի շաքարային դիաբետով հիվանդներին միշտ խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել աչքերը` առողջական լուրջ բարդություններից խուսափելու համար: Շաքարախտը վնասում է օրգանիզմի արյունատար անոթները։ Երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, այն արգելափակում է արյան անոթները, որոնք միանում են մարմնի տարբեր օրգաններին: Այդպիսի բարդություններից մեկն առաջանում է աչքերի փոքրիկ արյունատար անոթներում։ Երբ աչքի արյունատար անոթները խցանվում են, ցանցաթաղանթը, որը լույս է ստանում, վնասվում է, ինչը հետագայում խաթարում է օպտիկական նյարդի միջոցով ուղեղ ուղարկվող ազդանշանները:

Շաքարային դիաբետով մարդիկ դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Բարձր ռիսկի խմբում են նաեւ հետեւյալ բարդություններով մարդիկ՝ արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին եւ ծխախոտի կանոնավոր օգտագործում: Հղի կանայք նույնպես ենթակա են այս հիվանդությանը: Շատ կարեւոր է վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել