• Latest news

Գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ կապված գենի զարմանալի պաշտպանիչ հատկություններ

17 օգոստոսի, 2022  18:24

Նոր հետազոտությունը բացահայտել է Ալցհեյմերի հիվանդության՝ APOE4-ի հետ կապված գենետիկական տարբերակի դերը գլաուկոմայից պաշտպանվելու գործում: Immunity ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները նաեւ օգտագործել են դեղաբանական բուժում՝ գլաուկոմայով տառապող մկների աչքերում նեյրոնների ոչնչացումը հաջողությամբ կանխելու համար՝ թիրախավորելով APOE ազդանշանային ուղին: 

Մասնավորապես, գիտնականները ցույց են տվել, որ APOE4 գենի տարբերակը, որը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը, բայց նվազեցնում է մարդկանց մոտ գլաուկոմայի զարգացման ռիսկը, արգելափակում է հիվանդության կասկադը, որը հանգեցնում է գլաուկոմայի մեջ ցանցաթաղանթի գանգլիոն բջիջների ոչնչացմանը: Բացի այդ, նրանք մկանների առանձին մոդելներում ցույց են տվել, որ ցանցաթաղանթի գանգլիոն բջիջների մահը, որը գլաուկոմայի դեպքում տեսողության կորստի պատճառն է, կարող է կանխվել դեղամիջոցներով, որոնք արգելակում են գալեկտին-3 կոչվող մոլեկուլը, որը կարգավորվում է APOE գենով: Այս արդյունքները միասին ընդգծում են APOE-ի կարեւոր դերը գլաուկոմայի զարգացման գործում եւ ենթադրում են, որ գալեկտին-3 ինհիբիտորները կարող են խոստումնալից բուժում լինել գլաուկոմայի համար, ասում են հեղինակները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել