• Latest news

Ո՞ր գեներն են ազդում սննդային նախասիրությունների վրա

18 օգոստոսի, 2022  16:32

Որոշ կերակուրներ սիրելու, իսկ մյուսներն անտեսելու պատճառները կապված են ոչ միայն պարզապես մարդու մշակույթի կամ նույնիսկ համային ընկալիչների հետ. մեծ դեր են խաղում նաեւ նրանց գեները, պարզվել է Nature Communications ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքում։

Ուտելու սովորությունների ամենամեծ գենետիկ հետազոտության ժամանակ Էդինբուրգի համալսարանի եւ Միլանի Human Technopole-ի գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 150.000 մարդկանց մոտ 137 տարբեր մթերքների եւ ըմպելիքների նկատմամբ սերը։

Նրանք հայտնաբերել են 401 գենետիկ տարբերակ, որոնք ազդում են այն մթերքների վրա, որոնք սիրում են մասնակիցները: Այդ տարբերակներից շատերն ազդել են մեկից ավելի հատկանիշի վրա, իսկ որոշները՝ միայն մեկ որոշակի մթերքի վրա: Օրինակ, որոշ գենետիկ տարբերակներ կապված էին միայն սաղմոնի նախընտրության հետ, մինչդեռ տարբերակների մյուս խմբերը մեծացնում էին յուղոտ ձկների կամ ընդհանրապես բոլոր ձկների նկատմամբ սերը։

Գիտնականները հայտնաբերել են սննդի երեք հիմնական կլաստեր, որոնք նմանատիպ գենետիկ բաղադրիչներ ունեն։

Մի խումբը բաղկացած է բարձր կալորիականությամբ եւ համեղ մթերքներից, ինչպիսիք են միսը, կաթնամթերքը եւ աղանդերը. Մյուսը՝ ուժեղ համով մթերքներից է, որոնք հայտնի է որպես «ձեռք բերված», այդ թվում՝ ալկոհոլը եւ կծու բանջարեղենը. երրորդը՝ ցածր կալորիականությամբ մթերքներից, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենը:

Հետազոտողները պարզել են, որ մթերքների այդ երեք խմբերը եւս ընդհանուր գեներ ունեն:

Գիտնականները զարմացել են՝ գենետիկական տարբերություններ գտնելով նույն կատեգորիայի սննդի ենթախմբերի նկատմամբ նախասիրությունների միջեւ: Օրինակ, նրանք ակնկալում էին, որ բանջարեղեն սիրելու հետ կապված գենետիկ տարբերակները նույնը կլինեն բանջարեղենի բոլոր տեսակների համար, ինչը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր սիրում են մի բանջարեղեն, կսիրեն բոլորը։

Դրա փոխարենը նրանք թույլ կապ են հայտնաբերել խաշած եւ աղցանային բանջարեղենի հետ կապված գեների եւ ավելի ուժեղ համով բանջարեղենի հետ կապված գեների միջեւ, ինչպիսիք են սպանախը և ծնեբեկը:




 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ