• Latest news

Ո՞ր համեմունքներն են օգնում ավելի քիչ ուտել

18 օգոստոսի, 2022  15:44

Ցիտրուսի, դարչինի, անանուխի եւ կոճապղպեղի բույրը կօգնի մարդուն դիետայի ժամանակ նվազեցնել ախորժակը, նորմալացնել մարսողությունը, նյարդային համակարգը, բարելավել արյան շրջանառությունը եւ հագեցնել քաղցը։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է սննդաբան, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Դարիա Ռուսակովան: 

«Ցիտրուսային բույրերը, սուրճն ու դարչինը նվազեցնում են ախորժակը։ Դարչինը նպաստում է քաշի կորստին, քանի որ արագացնում է նյութափոխանակությունը, նորմալացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ նվազեցնում քաղցրավենիք ուտելու ցանկությունը։ Դարչինի հատկությունները բարձրացնելու համար կարելի է այն համադրել բնական սուրճի ըմպելիքների հետ»,-պարզաբանել է Ռուսակովան։ 

Նրա խոսքով՝ դիետայի ժամանակ կարեւոր է պահպանել նորմալ մարսողությունը։ «Անանուխը հաճելի բուրմունք ունի, լավ է ազդում նյարդային համակարգի վրա, հանգստացնում է։ Անանուխի հավելումով թեյն օգնում է մաքրել աղիքները, պրոֆիլակտիկ միջոց է փորկապության համար»,-հավելել է մասնագետը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել