• Latest news

Ի՞նչ դեր է խաղում գենետիկ ռիսկի կառավարումը շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ

18 օգոստոսի, 2022  17:20

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ամենաբարձր ռիսկ ունեցող տղամարդիկ կարող էին ավելի արագ հետազոտության ուղարկվել, եթե նրանց գենետիկական ռիսկը հաշվի առնվեր ընդհանուր պրակտիկայում, ասվում է նոր հետազոտության մեջ:

Էքսետերի համալսարանի լայնածավալ հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Cancer-ում, ուսումնասիրել է քաղցկեղի գենետիկական ռիսկի՝ ընդհանուր պրակտիկայի բժշկի մոտ ուղղորդման գործընթացներում ներառման ազդեցությունը: Հետազոտությունը եզրակացության է հանգել, որ գենետիկական ռիսկը հաշվի առնելը կարող է բարելավել նրանց՝ մասնագետի մոտ ուղղորդումը եւ, ինչը կարեւոր է, կարող է օգնել խուսափել ինվազիվ բիոպսիայից քաղցկեղի զարգացման ցածր ռիսկ ունեցողների համար: Առաջնային բուժօգնության ոլորտում գենետիկական ռիսկի գնահատումը կարող է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի տակ գտնվող տղամարդկանց ավելի վաղ ախտորոշման հանգեցնել։

Շագանակագեղձի քաղցկեղին բաժին է ընկնում տղամարդկանց քաղցկեղի նոր դեպքերի մոտ մեկ քառորդը. միայն Մեծ Բրիտանիայում տարեկան մոտ 52000 տղամարդ է ախտորոշվում: Դա Մեծ Բրիտանիայում տղամարդկանց շրջանում քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառն է, իսկ ապրելունակության հնգամյա մակարդակը կրկնապատկվում է, եթե քաղցկեղը վաղ է ախտորոշվում:

Հիվանդության ախտանիշները տարածված են, եւ դրանք հեշտ է սխալ ախտորոշել: Շագանակագեղձի քաղցկեղից մահացությունների մոտ 14 տոկոսից կարելի էր խուսափել, եթե այն ավելի վաղ ախտորոշվեր:
Հետազոտողները հաշվարկել են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման գենետիկական ռիսկը՝ օգտագործելով այս հիվանդության հետ կապված ավելի քան 250 հայտնի գենետիկական տարբերակները: Այդ գենետիկ տարբերակները միավորվում են մեկ «գենետիկական ռիսկի միավորի» մեջ, որը նկարագրում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման գենետիկական ռիսկը մարդու մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։